Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի 60-րդ Շրջանային Ժողովի

Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի 60-րդ Շրջանային Ժողովի

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Աﬔրիկայի 60-րդ Շրջանային ժողովը գումարուեց 2026 թուականի Յունիսի 25-28-ը՝ Փասատինայի Հայ Կենտրոնում, շրջանի 16 կոﬕտէութիւնների և ՀԵԴ-ի լիազօր պատուիրակութիւնների, ինչպէս նաև Հ.Յ.Դ. Բիւրոյի և Հ.Յ.Դ. Արեւելեան ԱՄՆ-ի ու Կանադայի Կեդրոնական Կոﬕտէների ներկայացուցիչների մասնակցութեամբ։

60-րդ Շրջանային ժողովը գումարուեց պատմականօրէն բացառիկ ու ճակատագրական պայմաններում. ﬕ ժամանակաշրջանում, երբ ﬔր հայրենիքն ու աշխարհասփիւռ հայութիւնը կանգնած են արմատական գոյաբանական սպառնալիքների դէմ յանդիման, և երբ ՀՀ պետական իշխանութիւնը զաւթած վարչախումբը, որդեգրելով անվերապահ զիջողականութեան կործանարար ուղեգիծ, իր հակահայկական, ազգադաւ ու հայրենադաւ քայլերով բացայայտօրէն ծառայութիւններ է մատուցում թշնամական օրակարգերին։

Հ.Յ.Դ. Արեւմտեան Աﬔրիկայի 60-րդ Շրջանային ժողովը խստագոյնս դատապարտում է 2026 թուականի Յունիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական ընտրութիւնները, որոնք հանդիսանում են հայ ժողովրդի կամքի բռնաբարման, գողացուած ու խեղաթիւրուած քուէի հերթական արտայայտութիւնը:

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան հակազգային վարչակարգը, սեփական իշխանութեան վերարտադրուﬓ ամէն գնով ապահովելու նպատակով, չխորշեց կիրառել հակասահմանադրական, վարչական ու բռնապետական բոլոր հնարաւոր լծակները։ Սեփական ժողովրդին մշտապէս պատերազﬕ արհաւիրքով ահաբեկելու, ենթադրեալ ու պատրանքային «խաղաղութեան» դիմաց թշնամու բոլոր յաւակնութիւններն անվերապահօրէն բաւարարելու, ինչպէս նաև հայկական ազգային ինքնութեան հիﬓասիւները՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հայ մշակոյթը, հայոց պատմութիւնը, Հայոց Ցեղասպանութեան ﬕջազգային ճանաչուﬓ ու արդար պահանջատիրութիւնը նենգափոխելու և ուրանալու գնով՝ վարչախումբը կարողացաւ երաշխաւորել Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպէս նաև արևմտեան որոշակի կեդրոնների (Եւրոպայի և ԱՄՆ-ի) նախընտրական ու յետընտրական կատարեալ հովանաւորչութիւնն ու աջակցութիւնը:

Այդուհանդերձ, ի փառս հայ ժողովրդի ազգայնաﬔտ կորիզի ջանքերի ու քուէի հակազգային բոլոր զիջուﬓերին գնացած այս դրածոյ վարչախմբին դեռևս չի յաջողուել ՀՀ Ազգային ժողովում ապահովել այնպիսի բացարձակ ու որակեալ ﬔծամասնութիւն, որն անհրաժեշտ է ՀՀ գործող Սահմանադրութեան արմատական փոփոխութեան թշնամական պահանջն իրագործելու համար: Հայոց պատմութիւնը, հայ ազատագրական պայքարի տարեգրութիւնը, Արցախեան հերոսամարտն ու արցախահայութեան ﬕջազգայնօրէն ճանաչելի հիﬓարար իրաւունքները նպատակաուղղուած կերպով հարցականի տակ դնող և ժխտող այս վարչակարգն իր հակահայ գործունէութեամբ ներկայումս հանդիսանում է հայ ազգի գոյութեանը սպառնացող աﬔնաﬔծ ներքին վտանգը, որը կետ առ կետ կեանքի է կոչում Հայաստանի պետականութեան և հայ տեսակի ջնջման թշնամական ռազմավարութիւնը:

Հ.Յ.Դ. Արեւմտեան ԱՄՆ-ի կազմակերպական շրջանը վերահաստատում է իր անﬓացորդ ու սկզբունքային զօրակցութիւնը Հայրենիքում և Սփիւռքի տարածքին հակահայաստանեան վարչախմբի դէմ անդուլ պայքար մղող բոլոր ազգային-հայրենասիրական ուժերին, հայրենազրկուած բնօրրանից տեղահանուած ﬔր արցախահայ քոյրերին ու եղբայրներին, Բաքուի բանտերում պատանդառուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ու բոլոր գերիներին, ինչպէս նաև հայրենի պետականութեան բանտերում կալանաւորուած քաղբանտարկեալներին ու հալածեալներին։

60-րդ Շրջանային ժողովը մանրակրկիտ ու բազմակողմանի քննարկման ենթարկեց հայրենական, ներգաղութային և համազգային հարթութիւններում ծառացած հրատապ հիﬓախնդիրները: Շրջանային ժողոﬖ արձանագրեց օրեցօր ընդլայնուող գաղութի որակական նոր պահանջները, ուրուագծեց ազգային դիմագծի անաղարտ պահպանման, եկեղեցական-գաղութային կեանքի վերաշխուժացման, քոյր կազմակերպութիւնների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման, ինչպէս նաև Հայ Դատի քաղաքական աշխատանքների ընդլայնման մարտավարական ուղիները՝ կայացնելով համապատասխան ռազմավարական որոշուﬓեր։

Շրջանային ժողովը յառաջիկայ երկաﬔայ գործունէութեան շրջանի համար ընտրեց Հ.Յ.Դ. Արեւմտեան ԱՄՆ շրջանի նոր Կեդրոնական Կոﬕտէ՝ հետեւեալ կազմով՝

Լեւոն Պարոնեան, ներկայացուցիչ

Ռաֆֆի Սարգիսեան, համա-ատենապետ

Մայք Քէլէշեան, համա-ատենապետ

Ռաֆֆի Գույումճեան

Հրայր Շէրիքեան

Անդրանիկ Չարշաֆճեան

Ալֆրիկ Բանդարեան

Հիլտա Սալիպա

Րաֆֆի Տէտէեան

Աբօ Փանոսեան

Քրիս Քէօսէեան

Share