Բըրբենք, Քալիֆորնիա – 9 Յունիսի, 2026 թ. – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Բըրբենքի մասնաճիւղը ուրախութեամբ յայտարարում է 2026 թուականի Ցեղասպանութեան Ոգեկոչման Կրթաթոշակի յաղթողների անունները։ Այս տարի կրթաթոշակի համար ընտրուել են երկու բացառիկ աշակերտներ, որոնցից իւրաքանչիւրը կը ստանայ 500 տոլար պարգեւ՝ իրենց գերազանց աշխատանքների գնահատման համար։
Այս տարուայ կրթաթոշակի յաղթողներն են՝
Արուեստի անուանակարգ
- Լարի Չոլաքեան (արուեստի աշխատանք)
Շարադրութեան/Բանաստեղծութեան անուանակարգ
- Արեւիկ Միրզախանեան (գրաւոր աշխատանք)
Թէ՛ Լարին, թէ՛ Արեւիկը իրենց աշխատանքներում ցուցաբերել են բացառիկ ստեղծագործական մօտեցում եւ խորաթափանցութիւն՝ ներկայացնելով Հայոց Ցեղասպանութեան եւ դրա շարունակական արդիականութեան խոր ըմբռնում։ Նրանց ջանքերը հզօր յիշեցում են այն կարեւոր առաքելութեան մասին, որ ունի Ցեղասպանութեան պատմութեան պահպանումն ու փոխանցումը ապագայ սերունդներին։
Յաղթողները, ինչպէս նաեւ բոլոր մասնակիցներն ու նրանց ընտանիքները, հրաւիրուելու են յատուկ չեքերի յանձնման արարողութեան, որը տեղի կ՚ունենայ 2026 թուականի Յունիսի 19-ին, երեկոյեան ժամը 6:00-ին, Բըրբենքի Երիտասարդական Կեդրոնում։
ANCA Բըրբենքը իր անկեղծ երախտագիտութիւնն է յայտնում կրթաթոշակային այս տարուայ ծրագրին մասնակցած բոլոր անձանց։ Ստացուած աշխատանքները շարունակում են ոգեշնչել մեր յանձնառութիւնը՝ ապահովելու, որ Հայոց Ցեղասպանութեան յիշատակը կենդանի մնայ եւ ամուր տեղ զբաղեցնի մեր համայնքի կեանքում։
ANCA Բըրբենքի մասին

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Բըրբենքի մասնաճիւղը նուիրուած է Բըրբենքի եւ յարակից շրջանների հայ-ամերիկեան համայնքի շահերի եւ մտահոգութիւնների առաջմղմանը։ Հանրային իրազեկման, կրթական նախաձեռնութիւնների եւ համայնքային ներգրաւուածութեան միջոցով ANCA Բըրբենքը ձգտում է ապահովել, որ Հայոց Ցեղասպանութեան ժառանգութիւնը պահպանուի եւ փոխանցուի ապագայ սերունդներին։
