Պետական կառոյցի աշխատողների վրայ ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանութեան հաւաքներին, մտահոգիչ է: Այս մասին ՀՀ ընտրութիւնների մասին միջազգային դիտորդների ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ կարճաժամկէտ դիտորդական առաքելութեան յատուկ համակարգող Ֆարահ Քարիմին:
«Պետական կառոյցի ապարատի ներկայացուցիչների վրայ ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցութեան կազմակերպած միջոցառումներին, ինչպէս նաեւ այն բոլոր սոցիալական եւ տնտեսական միջոցառումները, որոնք ձեռնարկւել էին, մեծ մտահոգութիւններ են բարձրացնում նախընտրական քարոզարշաւի ընթացքում հնարաւորութիւնների ազատութեան հետ կապւած։
Ողջ քարոզարշաւի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցութիւն ունեցան նաեւ հէնց ընտրողների վրայ։ Արշաւը լի էր առճակատողական մօտեցումներով, բաժանութիւն բերող հռետորաբանութեամբ, ձայները գնելու եւ այլ ընտրական խախտումների տարբեր մեղադրանքներով, որի արդիւնքում ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին ակտիւօրէն մասնակցելուց նախընտրական քարոզարշաւին։ Անբաւարար վերահսկողութիւնը եւ քարոզարշաւի ֆինանսական միջոցների կանոնակարգումը սահմանափակում էին թափանցիկութիւնը եւ հանրային վերահսկողութեան հնարաւորութիւնները»,- նշել է Ֆարահ Քարիմին:
