Ռոբերտ Քոչարեան. Մենք վիճարկելու ենք ընտրութիւնների արդիւնքները

Ռոբերտ Քոչարեան. Մենք վիճարկելու ենք ընտրութիւնների արդիւնքները

Սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տուած վստահութեան իւրաքանչիւր քուէի համար։
Այս ընտրութիւններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալութիւնների, վարչական ռեսուրսի աննախադէպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
Մենք վիճարկելու ենք ընտրութիւնների արդիւնքները։ Այս պահին հետագայ անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ։
Առաջիկայ անելիքների վերաբերեալ մօտեցումները կը ներկայացնենք այդ քննարկումների աւարտից յետոյ։
Մի բան յստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ,
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեան

Share