Յունիս 4-ին, Վերաքննիչ դատարանը, դատաւոր Վազգէն Ռշտունիի նախագահութեամբ, որոշեց փոխել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեանի խափանման միջոցը՝ բանտային կալանքը փոխարինելով տնային կալանքով։
Դատարանը նաեւ արտօնեց, որ Բագրատ Սրբազանը առանց իրաւապահ մարմինների ուղեկցութեան մեկնի Իջեւան՝ մասնակցելու յունիս 7-ին տեղի ունենալիք քուէարկութեան։ Նրան տրամադրուեց եօթ ժամ ժամանակ։
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեանը կալանքի տակ է գտնուել 2025-ի յունիսից ի վեր։ Յունիս 4-ին, Վերաքննիչ դատարանը, դատաւոր Վազգէն Ռշտունիի նախագահութեամբ, որոշեց փոխել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեանի խափանման միջոցը՝ բանտային կալանքը փոխարինելով տնային կալանքով։
Մինչ Փաշինեանը այսօր հեռուստացոյցով յայտարարում էր, որ Հայաստանում քաղբանտարկեալներ չկան և միայն մասդասպաններն են բանտերում, Բագրատ Սրբազանի և միւս անմեղների անօրինական բանտարկութիւնները այլ բան են ապացուցում:
