Գլենդելի ընտրութիւնների նախնական արդիւնքներ

Գլենդելի ընտրութիւնների նախնական արդիւնքներ

Գլենդելում յունիսի 2-ին կայացած քաղաքային ընտրութիւնների նախնական արդիւնքներով՝ Քաղաքային խորհրդի 3 թափուր տեղէրի համար պայքարում առաջատար են գործող խորհրդականներ Դէն Բրոտմանը եւ Էլէն Ասատրեանը, ինչպէս նաեւ նորեկ Ալեք Բարտրոսուֆը։ Քաղաքային քարտուղարի եւ գանձապետի պաշտօններում վստահօրէն յաղթում են գործող պաշտօնեաներ Սիւզի Աբաջեանը եւ Ռաֆի Մանուկեանը։ Իսկ հանրային դպրոցների խորհրդի տարբեր ընտրամասերի համար առաջատարներն են՝ Գրեկ Գրիգորեան, Քեթլին Քրոս և Այլին Դինքճեանը: Համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի համար առաջատարներն են՝ Էդիթ Խաչատրեան և Թոնի Պողոսեանը:

Յունիսի 2-ին անցկացուած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների վերաբերեալ առաւել մանրամասն եւ վերջնական տուեալներին կարող եք հետեւել City of Glendale, CA Election Results պաշտօնական կայքում: Քաղաքային խորհրդի ընտրութիւնների պատկերը Խորհրդի 3 մանդատի համար պայքարում էր 12 թեկնածու(9 հայ)։ Ըստ ձայների նախնական հաշուարկի՝ Դէն Բրոտմանն ունի մօտ 17%-ը, Էլէն Ասատրեանը՝ 15%-ը, իսկ Ալեք Բարտրոսուֆը՝ մօտ 13%-ը։ Քուեաթերթիկների հաշուարկը դեռ շարունակւում է, ինչը կարող է փոփոխել վերջնական արդիւնքները։Այլ պաշտօնեաների ընտրութիւններ Քաղաքային քարտուղար (City Clerk). Գործող պաշտօնեայ Սիւզի Աբաջեանը առաջատար է (58%) մրցակից Սիւզան Վոլֆսոնի նկատմամբ։ Քաղաքային գանձապետ (City Treasurer). Գործող պաշտօնեայ Ռաֆի Մանուկեանը մեծ առաւելութեամբ՝ 68% ձայներով յաղթում է Դաւիթ Գեւորգեանին։ Ընտրութիւնների պաշտօնական ընթացքին, թեկնածուների ամբողջական ցուցակին եւ տեղամասային տուեալներին կարող եք ծանօթանալ Glendale Votes հարթակում:

Share