Հայաստանի Հանրապետութեան ընտրողների ընդհանուր թիւը կազմում է 2.485.232

Հայաստանի Հանրապետութեան ընտրողների ընդհանուր թիւը կազմում է 2.485.232

«ՀՀ ընտրական օրէնսգիրք» սահմանադրական օրէնքի 8-րդ յօդուածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրութիւնների ժամանակ քուէարկութեան օրուանից առաջ 30-րդ, 20-րդ եւ 10-րդ օրը, բնակչութեան պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից լիազօրուած պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետութեան ընտրողների ռեգիստրում ընդգրկուած ընտրողների ընդհանուր թիւը նշելով նաեւ ըստ գտնուելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների եւ հաշուառում չունեցող ընտրողների թիւը:

Յայտնում են Միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութիւնից։

Նշւում է, որ 2026թ․ յունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրութիւնների օրուանից առաջ 10-րդ օրուայ դրութեամբ Հայաստանի Հանրապետութեան ընտրողների ռեգիստրում ընդգրկուած ընտրողների ընդհանուր թիւը կազմել է 2.485.232, որից ըստ գտնուելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկուած ընտրողների թիւը՝ 22742, հաշուառում չունեցող ընտրողների թիւը՝ 492, տեղաշարժման դժուարութիւն ունեցող ընտրողների թիւը՝ 8:

Share