Փաշինեանը սկսել է հայ գերիների գերեվարման, «դատավարութիւնների» եւ «դատավճիռների» լեգիտիմացման գործընթացը

Փաշինեանը սկսել է հայ գերիների գերեվարման, «դատավարութիւնների» եւ «դատավճիռների» լեգիտիմացման գործընթացը

Բաքւում ապօրինի պահուող ՀՀ քաղաքացիների շուրջ վերջին զարգացումները եւս մէկ անգամ ցոյց տուեցին, որ Հայաստանում ցանկացած օրակարգ, այդ թւում՝ նախընտրական, անխուսափելիօրէն ներառում է նաեւ երկրի ապագայի համար կարեւորագոյն այդ հարցը: Դաւիթ Իշխանեանի ուղերձը եւ, ամենակարեւորը՝ Ռուբէն Վարդանեանի յայտարարութիւնը կրկին ապացուցեցին դա ամենան ակներեւութեամբ։ Ինչպէսեւ այն փաստը, որ Արցախի հարցը եւ դրա հետ կապուած բոլոր ածանցեալները շարունակում են առանցքային մնալ այսօրուայ հայ իրականութեան մէջ, նոյնիսկ նրանց համար, ովքեր եռանդագին փորձում են «փակել» այն:

ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴՔԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՈՒ ՍՐԲԱԶԱՆ ԵՌԱՏՕՆԻՆ, Փաշինեանը կրկին սկսեց ճղաւել ու կրկին Արցախի թեմայով։ Այս անգամ՝ Սիւնիքի Կոռնիձոր գիւղում։ Հիստէրիկ «պերֆորմանսը»՝ «Արցախը երբեք հայկական չի եղել» յայտարարութեամբ եւ ազերպրոպի զինանոցից քաղած այլ զառանցանքներով, դարձաւ նրա ծակած հերթական յատակը։ Բայցեւ զգացողութիւն թողեց, որ Արցախի, Հայաստանի եւ Ազգային-ազատագրական շարժման վրայ այդչափ բացայայտ յարձակումն ամենեւին էլ ՔՊ-ի քարոզարշաւի նախապէս ծրագրուած թեզ չէ։

Ընդհակառակը, լիակատար տպաւորութիւն է, որ կոռնիձորեան պոռթկումը Ալիեւի հետ համատեղ նախընտրական ուղեգծի շտկման արդիւնք է, թելադրուած հէնց գերիների հարցում զարգացումներով։ Եւ առաջին հերթին՝ Ռուբէն Վարդանեանի գնահատականների կոշտութեամբ ու յստակութեամբ բացառիկ յայտարարութեամբ, որը բացայայտ մեղադրում է յանցաւոր իշխանութեանը ոչ միայն իրավիճակին համարժէք գործողութիւնների, այլեւ խնդրի լուծմանը հասնելու որեւէ ցանկութեան բացակայութեան մէջ։

Բաքուի բանտից հնչած յուզական լարուածութեամբ անողորմ հարցը. «Ամոթ չէ՞», մեղադրանք է հակահայկական (անբարոյականութեան մասին խօսելն անգամ աւելորդ է) քաղաքականութեան մէջ՝ առնուազն գերիների նկատմամբ։ Եթէ պետութիւնը հինգուկէս տարի շարունակ չի կարողանում հասնել իր բացարձակ անմեղ քաղաքացիների վերադարձին, թէեւ ամէնուր պնդում է հաստատուած «խաղաղութեան» մասին, ապա դա վկայում է ոչ միայն նրա ղեկավարութեան բացարձակ անձեռնհասութեան մասին, այլեւ ցոյց տալիս ինչպէս հայրենակիցների ճակատագրի հանդէպ անտարբերութիւնը, այնպէս էլ նրանց առնուազն մի մասին, մեղմ ասած, օտար պետութեան բանտերում ընդմիշտ թողնելու գիտակցուած շահագրգռուածութիւնը։

Երբ երկրի դէ ֆակտոյ առաջնորդը Շուշիի լեգենդար ազատագրման եւ հերոսական Պաշտպանութեան բանակի ստեղծման օրը, պատմական ազգային աղէտից ընդամէնը 2,5 տարի անց, ճղաւում է, թէ «Արցախը երբեք հայկական չի եղել», ապա դա պարզապէս հիստէրիայ չէ եւ ոչ էլ իշխանութիւնը կորցնելու վախ։ Դա շատ նման է Ալիեւի հետ եւս մէկ հակահայկական գործընթացի վաղաժամ մեկնարկի մասին հապշտապ պայմանաւորուածութեան արդիւնքի։

ՆՄԱՆ ԲԱՆ ՊՆԴԵԼՈՎ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՂ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ հայոց պետականութեան ոչնչացման վերջին փուլի համար, որի իրագործումը ծրագրուած է արդէն ընտրութիւններից յետոյ. իհարկէ, վարչապետի պաշտօնում նրա վերարտադրութեան դէպքում։ Այսինքն՝ եթէ «Արցախը երբեք հայկական չի եղել», ուրեմն Հայաստանը ագրեսոր եւ օկուպանտ է, իսկ շարժումը գլխաւորած, Ադրբեջանի դէմ պատերազմներին ակտիւօրէն մասնակցած եւ հայկական երկրորդ հանրապետութիւնը ղեկավարած մարդիկ յանցագործներ են։

Պարզ ասած, Փաշինեանն ու Ալիեւը սկսում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը «իրենց նկատմամբ դատավճիռները վաստակած յանցագործներ» յայտարարելու արդէն համատեղ գործընթացը։ Եւ կասկածից վեր է, որ իշխանութիւնը կրկին ուզուրպացնելու դէպքում Նիկոլը կը ճանաչի Ալիեւի անցկացրած «դատավարութիւնների» լեգիտիմութիւնը եւ այդպիսով իր համար կփակի գերիների հարցը, որ սուր փշի պէս խրուած է իր համապատասխան տեղը։

Ամենայն հաւանականութեամբ, մտադրութիւններն այդքան բացայայտ ցոյց տալը իշխանութիւնների նախընտրական ծրագրերի մէջ չէր մտնում։ Բայց Ռուբէն Վարդանեանի յայտարարութիւնը անհանգստացրեց եւ դրդեց Փաշինեանին ու Բաքւում նստած իր յանցակցին սկսել գործել բուն քարոզարշաւի ընթացքում՝ հէնց այդ հարցում յետագայ գործընթացների անկանխատեսելիութեան պատճառով։

Այն մասին, որ մօտ ժամանակներս Ալիեւը կուերադարձնի 11 «սովորական» գերիների՝ պահելով միայն Արցախի առաջնորդներին, շատ է գրւում ու խօսւում։ Հաշուի առնելով ընտրութիւնների վճռորոշ նշանակութիւնը թուրքական եռեակի յետագայ ծրագրերի համար՝ դա շատ հաւանական է։ Բայց յունիսի 7-ից անմիջապէս յետոյ, եթէ, կրկնենք, Նիկոլին ինչ-որ հրաշքով յաջողուի մնալ իշխանութեան ղեկին, մնացած ութի վարկաբեկման եւ մեղադրման ինտենսիւ արշաւ կը սկսուի արդէն Երեւանից։ Արշաւ, որի համար հողն արդէն նախապատրաստուած կը լինի Արցախի մասին անհեթեթ յայտարարութիւններով։

Ինչն, անշուշտ, կազդի իրաւապաշտպանների ջանքերի եւ գերիների շուրջ միջազգային գործընթացների վրայ։ Բայց կարող է նաեւ երկսայրի սուր դառնալ՝ բումերանգի էֆեկտով։ Յիշէնք, որ ժամանակին Փաշինեանն արդէն փորձել է զրպարտել Վարդանեանին՝ հրապարակաւ հանդէս գալով կեղտոտ ակնարկներով, բայց հասարակութեան կտրուկ արձագանքի պատճառով ստիպուած էր ժամանակաւորապէս դադարեցրեց իր վայրահաչը։

ԱԼԻԵՎԸ ԲԱԶՄԻՑՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԵՐԲԵՔ ՉԻ ԱԶԱՏԻ ԱՐՑԱԽԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ։ Սակայն միջազգային աճող ճնշման պայմաններում նրան յոյժ անհրաժեշտ է Նիկոլի աջակցութիւնը, եւ այս հարցում՝ արդէն ոչ միայն անգործութեան տեսքով։ Ալիեւին պէտք է, որ Հայաստանի իշխանութիւնները՝ ի դէմս Փաշինեանի, պաշտօնապէս հաստատէն Արցախում Ադրբեջանի նախորդ բոլոր գործողութիւնների լեգիտիմութիւնը, մասնաւորապէս՝ նախկին եւ գործող ղեկավարութեան ներկայացուցիչների գերեւարումը, շինծու մեղադրանքներն ու ծայրեծայր սարքած քրէական գործերը, «դատաւնրութիւններն» ու «դատավճիռները»:

Բաքուի բռնապետին դա անհրաժեշտ է ոչ միայն այն բանի համար, որ «օրինական» հիմքեր ունենայ չուերադարձնելու Հայաստանի ութ քաղաքացիներին եւ ցուցադրաբար պահելու նրանց Բաքուի բանտում։ Նրա յետագայ նպատակներն ուրուագծւում են ծայրաստիճան յստակ եւ բազմիցս մատնանշուել են հայկական փորձագէտների կողմից. Հայաստանին «օկուպանտ» ճանաչել միջազգային-իրաւական մակարդակով, պահանջել Արցախեան շարժման միւս առաջնորդների եւ ռազմայ-քաղաքական եւ հասարակական ակտիւ գործիչների արտայանձնում, ինչպէս նաեւ՝ բազմամիլիարդանոց ռազմատուգանք, այդ թւում՝ տարածքներ։

Աւելորդ է նշել, որ այս եւ այլ զարգացումներն անխուսափելիօրէն կեանգեցնեն հայոց պետականութեան իսպառ վերացման եւ Հայաստանի թուրքացման։

Մայիսի 9-ին, վերջին տարիների անփոփոխ չարագուշակ ծիսակարգի համաձայն, Փաշինեանը շատ էական քայլ կատարեց այդ ուղղութեամբ եւ, ամենան հաւանականութեամբ, կաւելացնի իր հակահայկական «նարատիւները»։ Ազգային շահերի տեսանկիւնից այս ամէնի աներեւակայելիութեան եւ բնակչութեան որոշակի մասի դեգրադացիայի աստիճանի մասին աւելի լաւ է լռենք, քանզի համապատասխան բառեր գտնելն այս դէպքում պարզապէս անհնար է։

Պարտութեան վախից անկիւն քշուած իշխանութիւնը հանում է բոլոր դիմակները, այդ թւում՝ գերիների հարցում։ Անովէրջանալիօրէն ծակուող յատակին հայ ժողովրդի պատասխանը կարող է եւ պէտք է տրուի յունիսի 7-ին։

«Գոլոս Արմենիի»

Share