ABCMedia-«Ընդունելի» եւ «ռեւանշիստ»․ Ալիեւը՝ Հայաստանի քաղաքական ուժերի մասին
Ալիեւը ընտրութեանն ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերի մասին է խօսել, եւ եթէ նախկինում Բաքուն բաւարարւում էր միայն ուղերձներով, հիմա փաստացի մտնում է Հայաստանի ներքաղաքական խօսոյթի մէջ՝ բաժանելով ուժերին «ընդունելի» եւ «ատելութեամբ ապրող» ճամբարների։
Նախընտրական փուլում այս ձեւակերպումները սոսկ հակահայկական խօսոյթ չէն, դրանք նաեւ քաղաքական ազդակ են։ Ընդ որում՝ այնպիսի ազդակ, որը փաստացի համընկնում է Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնական քաղաքական թեզի հետ․ եթէ գործող իշխանութիւնը չուերարտադրուի, տարածաշրջանում կարող է նոր էսկալացիայ սկսուել։
