ԱՄՆ-ը լուրջ է վերաբերւում TRIPP միջանցքին

ԱՄՆ-ը լուրջ է վերաբերւում TRIPP միջանցքին

Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազօտութիւնների ստոկհոլմեան ինստիտուտի տնօրէն Սուանտէ Կորնելը կարծում է, որ «ԱՄՆ-ը լուրջ է վերաբերւում TRIPP միջանցքին»:
Կորնելն այդ մասին ասել է «Թրամփի միջանցքը Կովկասով» յօդուածի համար արուած մեկնաբանութեան մէջ:

Խոսելով Հայաստան եւ Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի առաջիկայ այցի մասին, նա նշել է.

«Վենսը հէնց այնպէս չի շրջագայում: ԱՄՆ-ը լուրջ է վերաբերւում TRIPP միջանցքին եւ ուզում է, որ տարածաշրջանում բոլորն իմանան դրա մասին»:

Նա նշել է, որ լիարժէք գործող TRIPP-ը Չինաստանի համար կարող է հնարաւորութիւն դառնալ առեւտուր անել՝ խուսափելով անվստահելի ծովային երթուղիներից: Միաժամանակ, յօդուածում նշւում է, որ «Չինաստանում հետազօտողներն ասում են, որ խնդիրներ կարող են առաջանալ այն դէպքում, եթէ Վաշինգտօնը սկսի օգտագործել TRIPP-ը աշխարհաքաղական ազդեցութեան համար»:

«Քանի որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը վարւում է որպէս պայքար Չինաստանի հետ ռեսուրսների եւ գլոբալ ազդեցութեան համար, TRIPP-ը կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանում չինական ազդեցութեան համար», — ամփոփում է յօդուածի հեղինակը:

Share