Իրանը պատրաստ է փակել կամ կասեցնել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտութեան սրումից խուսափելու համար:
Այդ մասին գրում է The New York Times (NYT) թերթը՝ յղում կատարելով իրանական եւ ամերիկեան պաշտօնեաներին:
Թերթի զրուցակիցները նշել են, որ Թեհրանը նախընտրելի կը համարեր 2025 թուականին ԱՄՆ-ի արուած առաջարկը՝ ատոմային էներգիայի արտադրութեան տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծման մասին:
NYT-ի տուեալներով՝ ԱՄՆ-ի յատուկ բանագնաց Սթիւ Ուիթկոֆը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նամակագրական կապի մէջ են:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը յայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամութեան մասին՝ եթէ ամերիկեան կողմից չլինէն «սպառնալիքներ եւ անհիմն սպասելիքներ»:
