Որքան էլ փորձեք դա այլ կերպ ձեւակերպել, Արցախը մեր սրտէրում միշտ կը մնա հայրենիք

Որքան էլ փորձեք դա այլ կերպ ձեւակերպել, Արցախը մեր սրտէրում միշտ կը մնա հայրենիք

Փաստաբան Ռոման Երիցեանը Արսեն Թորոսեանի գրառման է անդրադարձել:

Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թէ տեղափոխուող է, այլ բռնի կերպով հայրենազրկուած անձ։

Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թէ ցանկութեամբ, այլ լռութեան, սովի ու վախի միջով։
Թողել ենք մեր տները ոչ թէ ընտրութեամբ, այլ որովհետեւ կանգնեցրել եք սպանդի առջեւ եւ այլ ելք չեք թողել։

Մենք թողել ենք ոչ թէ պատերը, այլ յիշողութիւնները։
Ոչ թէ հողը, այլ մանկութիւնը։
Ոչ թէ հասցէն, այլ ինքնութիւնը։

«Յարգելի հայրենակիցներ» խօսքերով ժողովրդին դիմողը պէտք է գիտակցի, որ իրական հայերի հոգում Արցախը հայրենիք է, հետեւաբար այն Ադրբեջան համարողը չի կարող լինել հայի հայրենակից։

Ղարաբաղը Ադրբեջան չէ։
Եւ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձեւակերպել,
Արցախը մեր սրտէրում միշտ կը մնա հայրենիք։

«Ապառաժ»

Share