ՀՀ-ից յանձուել են սիրիացի մարդասպան վարձկաններ
Բաքուից Հայաստան են յանձուել 4 հայ գերի: ՀՀ-ից յանձուել են սիրիացի մարդասպան վարձկաններ:
Գեւորգ Սուջեանը, Դաւիթ Դաւթեանը, Վիգէն Էուլջեքջեանը եւ Վագիֆ Խաչատրեանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից յանձնուեցին Հայաստանի Հանրապետութեան համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա տեղափոխուել են Երեւան։
Նրանք նախնական զննութեամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրեանի առողջական վիճակը նախնական գնահատւում է բաւարար։
2026 թուականի յունուարի 14-ին, Հայաստանի Հանրապետութիւնում ցմահ ազատազրկման դատապարտուած Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին եւ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետութեան միջոցով փոխանցուել են Սիրիայի Արաբական Հանրապետութեան իրաւասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացուած դատաւճիռների յետագայ կատարումը իրենց քաղաքացիութեան պետութիւնում շարունակելու նպատակով:
Փոխանցումն իրականացուել է համապատասխան իրաւասու մարմինների միջեւ համագործակցութեան եւ կիրառուող իրաւական մեխանիզմների ներքոյ:
