Քաղաքական խորհրդակցութիւնների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչների միջեւ:
Կարծիքներ են փոխանակուել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրաւէրների եւ դրանք յաղթահարելու ուղիների մասին։
Զրոյցի ընթացքում, մասնաւորապէս, քննարկուել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ իշխանութիւնների հակասահմանադրական յարձակումներին հակազդելու, քաղբանտրակեալների իրաւունքների պաշտպանութեան, ընտրութիւնների ընթացքի օրինականութեան ապահովման հետ կապուած հարցեր։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի
Հանրային կապերի գրասենեակ
15.01.2026
