Լեւոն Զուրաբեանը՝ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու

Լեւոն Զուրաբեանը՝ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու

Դեկտեմբերի 26-ին հրաւիրուած ասուլիսի ժամանակ, «Հայ ազգային կոնգրէս» կուսակցութեան փոխնախագահ Արամ Մանուկեանը յայտարարեց, որ կուսակցութիւնը որոշել է մասնակցել 2026 թուականի խորհրդարանական ընտրութիւններին։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն կուսակցութեան փոխնախագահ Լեւոն Զուրաբեանն է։

«Մեր երկիրը գտնւում է վտանգաւոր՝ ինքնիշխանութեան կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականութիւնը։ Եւ այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդամէնը խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանութիւնների օրակարգին։ Մեր խնդիրը շատ աւելի մեծ է, շատ աւելի յաւակնոտ ու մտահոգիչ։ Մենք մտնում ենք ընտրապայքարի մէջ՝ մեծ դաշինք ձեւաւորելու համար, որով հնարաւոր կը լինի մեր երկիրը փրկել գահավիժումից»,- ասաց Մանուկեանը։

Մանուկեանը նշեց, որ իրենք փորձելու են տարբեր քաղաքական ուժերի, մտաւորականների ու իրաւապաշտպանների հետ դաշինք ձեւաւորել։ Նրա խօսքով՝ իշխող ուժն այս պահին ունի ընդամէնը 10 տոկոս վստահութիւն։

Արամ Մանուկեանից յետոյ ելոյթ ունեցաւ Լեւոն Զուրաբեանը։ Նա շնորհակալութիւն յայտնեց կուսակիցներին վստահութեան համար եւ ներկայացրեց ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը։ Ծրագրի առաջին կէտը վերաբերում էր անվտանգութեանը։ Զուրաբեանի խօսքով՝ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել իրական խաղաղութեան հասնելու համար։ Այդ քայլերից մէկը, ըստ նրա, Հիւսիս-հարաւ երկաթուղու կառուցումն է։

Տնտեսութեան մասին խօսելիս Զուրաբեանն ասաց, որ անհրաժեշտ է բիւջեն լցնելու մոդելից անցում կատարել դէպի տնտեսվարողին խրախուսելու մոդելին։

հետք

Share