Երախտագիտութիւն՝ ո՞ւմ անունից

Երախտագիտութիւն՝ ո՞ւմ անունից

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Եթէ երկրի վարչապետը կարող է «երախտագիտութիւն յայտնել» Իլհամ Ալիեւին, ապա «հոգեւորական» գաուլայթերների* տասնեակն էլ կարող է օրհնել Հեյդար Ալիեւի անուան նաւթաւերամշակման գործարանի բենզինը Հայաստանում։

Սա խաղաղութեան պրոցես չէ, սա լոգիստիկ այլընտրանքի մասին չէ, սա տնտեսական դիւերսիֆիկացիայի հարց չէ։ Սա կոնկրէտ որոշում է՝ ստորացնելու մի ամբողջ ժողովրդի, որի վերջնարդիւնքը պիտի լինի ներքին կեանքի ամբողջական վերահսկումն Ադրբեջանի կողմից։ Մենք շատ մօտ ենք այն բանին, որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, գիտական եւ այլ կարեւոր ոլորտների բոլոր որոշումների կայացման մեխանիզմները լինէն Բաքւում եւ Անկարում ձեռքում։
Մեզնից ուզում են սարքել նաւթով օծուած սոցիում։

Մենք դեռ կարող ենք այս ընթացքը թոյլ չտալ, բայց դրա սուր գիտակցումը պէտք է լինի ազգային էլիտայի մօտ։ Եւ իհարկէ, այդ գիտակցումից յետոյ՝ վարքագծային փոփոխութիւնը։

Նա մասնաւոր անձ չէ, եւ նրա յայտնած «երախտագիտութիւնը» հնչում է հայ ժողովրդի անունից, եւ այդ ժողովուրդը պիտի ռեակցիայ տա՝ կայ´մ հաւանութիւն, կայ´մ մերժում։

Պետական ինստիտուտները, քաղաքացիական ինստիտուտները, քաղաքական համակարգը եւ հասարակութիւնը պէտք է յստակ դիրքորորոշում յայտնէն՝ ընդունելի՞ է երախտագիտութիւն յայտնել մէկին, ով վերջին մի քանի տարում մի ամբողջ սերնդի մահուան պատճառ է դարձել, հայաթափել է Արցախը, հիմա, այս պահին ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գիւղերը, պղծում գերեզմանները։
Իրար վրայ գցելով չէ, «ես ի՞նչ կարամ անեմ» ասելով չէ։ Ընտրութեան հարց է, որին ամէն մէկս պէտք է մասնակցենք։

Ի վերջոյ մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տուող սոցիո՞ւմն է յաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիւ հասարակութիւնը։

*Նացի գաւառապետ

Share