Քննչական կոմիտէն խուզարկութիւնն է իրականացնում Արցախի ներկայացուցչութիւնում  խորհրդարանական լսումների հետևանքով

Քննչական կոմիտէն խուզարկութիւնն է իրականացնում Արցախի ներկայացուցչութիւնում խորհրդարանական լսումների հետևանքով

13:51

«Ներսում է ԱԱԾ-ն», – Ներկայացուցչութեան շէնքում «Ազատութեանը» յայտնեց մի տղամարդ՝ առանց ներկայանալու։

13:24

Քննչական կոմիտէն խուզարկութիւնն է իրականացնում Արցախի ներկայացուցչութիւնում: Այս մասին յայտնում են «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը եւ Արցախի խորհրդարանի «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը:

«Արցախի ներկայացուցչութիւնում, արցախցիների վերադարձին վերաբերուող խորհրդարանական լսումներից մէկ օր անց` այսօր, Քննչական կոմիտէն ներկայացուցչութիւնում խուզարկութիւններ է իրականացնում», – նշել է Աբրահամեանը:

Քննչական կոմիտէն հաստատում է այս տեղեկութիւնը՝ յայտնելով է, որ քրէական վարոյթի շրջանակում կատարւում են անհրաժեշտ քննչական գործողութիւններ: Թէ ինչ քրէական վարոյթ է, ՔԿ-ն չի մանրամասնում:

Նախօրեին Արցախի ներկայացուցչութիւնում խորհրդարանական լսումներ էին, որի ընթացքում արցախցի գործիչները յայտարարեցին, թէ Լեռնային Ղարաբաղ հաւաքական վերադարձի իրենց իրաւունքից հրաժարուել չէն պատրաստւում:

Share