Զելենսկին խոստովանել է, որ այժմ չունեն Ղրիմը վերադարձնելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններ

Զելենսկին խոստովանել է, որ այժմ չունեն Ղրիմը վերադարձնելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ինքը նորից է կրկնում տարիներ առաջ խօսքերը, որ Ուկրաինան կցանկանար վերադարձնել Ղրիմը եւ միանալ ՆԱՏՕ-ին, սակայն ընդունում է, որ դրա համար պայմաններ ներկայում չկան․ գրում է pravda.com.ua-ն։

«Մենք հաստատ գիտենք, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ մի շարք այլ երկրներ, անկեղծ ասած, դեռեւս չէն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում։ Եւ Ռուսաստանը, իհարկէ, երբեք մէզ այնտեղ չի տեսնի»,- ասել է Զելենսկին։

«Եւ այսօր, ինչ վերաբերում է Ղրիմին, մենք չունենք ուժ՝ լիովին վերադարձնելու մեր ուկրաինական Ղրիմ թերակղզին»,- յաւելել է նա։

Share