Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին, ով աւելի քան երկու տարի ապօրինաբար պահւում է ադրբեջանական բանտում:
Թղթային նամակները կարելի է թողնել Երեւանում՝ Բաղրամեան պողոտայ, 6 հասցէում եւ Մոսկուայում՝ Noôdome, Ռոմանով նրբանցք, 2, շէնք 1 հասցէում:
Նամակները կ’ընդունուէն նշուած կէտէրում մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառեալ, որից յետոյ կենտրոնացուած կերպով կ’ուղարկուեն Ռուբէն Վարդանեանին:
Նամակ ուղարկելու համար կարող եք նաեւ այցելել https://freevardanyan.com/ru/category/letter/ յղումով եւ մանրամասն տեղեկութիւններ ստանալ նամակը ճիշտ ձեւակերպելու եւ ուղարկելու վերաբերեալ:
Երանի թէ նոյն հնարաւորութիւնը ստեղծուի բոլոր գերիների համար:
