Վահէ Յովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ինչ կատարուեց երեկ և ինչ է պէտք անել. այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պէտք է մեր մտածողութեան հորիզոնը լինի աւելին, քան` Նիկոլի թեման։ Նրա վրայ սևեռուելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականութիւնը։
Ըստ այդմ.
1.Թրամփի TRIPP-ի իմպլեմենտացիան լինելու է շատ դժուար և երկարատև պրոցես, մեծ է հաւանականութիւնը, որ այն ընդհանրապէս չլինի, բայց սա արդէն երկսայր իրավիճակ է, որովհետև Ադրբեջանն օգտուելու է թէ՛ իրականացման, թէ՛ տապալման սցենարներից։
2.Ալիևը մինչև վերջ պնդելու է միջանցքային տրամաբանութիւնը. ճանապարհներին` ոչ մի հայ, ոչ մի սահմանապահ և այլն, և դա չստանալը ռազմական ներխուժման համար “լեգիտիմ” իրաւունք է համարելու։
3.Ալիևը ստացաւ նոր դիրքային առավելություն` լուծարել Մինսկի խումբը, ֆիքսել անխոչընդոտ ճանապարհը միջազգային փաստաթղթով։
4.Ալիևը պնդելու է իր բոլոր նախապայմանների վրա` ադրբեջանցիների վերադարձ, Սահմանադրութեան փոփոխութիւն և այլն։
5.Ադրբեջանը Հայաստանի համար չի բացելու իր ճանապարհները, շարունակելու է շրջափակումը, չի տալու գործող, իրական կոմունիկացիաներ։
6.Ադրբեջանը չի լքելու ՀՀ տարածքը, այդ թվում` Ջերմուկի վրայ նստած դիրքերը։
7.Միառժամանակ էապէս դժուարանում է արցախցիների վերադարձի և իրաւունքների պաշտպանութեան թեման։
8.Նիկոլը կարող է գնալ արագ արտահերթ ընտրութիւնների, քանի որ շատ լաւ հասկանում է, որ այս թղթային “էյֆորիան” երկար կեանք չի ունենալու։
9.Շատ կարևոր է ընդդիմադիր, համակարգաստեղծ ուժերի ճիշտ դիրքորոշումը և ճիշտ հռետորաբանությունը` այսօրուանից սկսած (վստահաբար` համակարգաստեղծ ուժերը երկուսից աւելին են լինելու)։ Ըստ այդմ.
ա. Անհրաժեշտ է ողջունել Միացեալ Նահանգների և նրա նախագահի ջանքերը` տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան գործում։
բ. Ֆիքսել նոր ձևաւորուող մարտահրաւէրները և ԱՄՆ բարի ցանկութիւնների Չիրականացման ռիսկերը։
գ. Պատրաստակամութիւն հայտնել` շարունակելու աշխատանքները խաղաղութեան և կայունութեան գործում, այդ թվում` Վաշինգտոնում ֆիքսուած մօտեցումները հաշուի առնելով։
10.Համակարգաստեղծ ընդդիմադիր ուժերը պէտք է հրապարակայնօրէն արձանագրեն մտահոգութիւնն առ այն, որ Նիկոլը չի պահելու նաև վաշինգտոնեան պայմանաւորուածութիւնները, որ սա նրա համար միայն նախընտրական մանևրի պրոցես է, այնպէս, ինչպէս նա արել է նոյեմբերի 9-ի յայտարարութեան պարագայում։ Այստեղ կարևոր է արձանագրել նաև, որ Նիկոլն ունի հանրային վստահութեան պատմական ամենացածր վարկանիշը և չի կարող վստահելի համարուել ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում։
11.Պայմանաւորուածութիւնների պահպանման և ռեգիոնում իրական խաղաղութեան համար Հայաստանում պէտք են նոր իշխանութիւններ, որոնք կունենան իրական մանդատ` ներքին համերաշխութեան պայմաններում գնալու բարդ լուծումների։
12.Տարածաշրջանում ստեղծուող նոր իրականութեան պայմաններում կտրուկ մեծանում է թուրքական էքսպանսիայի հաւանականութիւնը և աճում է նրա ազդեցութիւնը Հայաստանի վրայ։ Դա մենք զգալու ենք ներքին տնտեսական կեանքում, ներքին քաղաքական կեանքում, ընդհուպ մինչև կենցաղ։
Օրակարգում հրատարակուող ստորագրութիւն ունեցող յօդուածները անպայման չեն ներկայացնում խմբագրութեան ամբողջական տեսակէտները: