Ի՞նչ ստացաւ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցութիւններից.
1. ստացաւ ՀՀ համաձայնությունը` լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանով փորձելով արձանագրել, որ ԼՂՀ հակամարտութիւն գոյութիւն չունի,
2. կասեցուեց Ադրբեջանի դէմ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակութիւնը,
3. Հայաստանը պարտաւորուեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև և դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտաւ միջազգային օրակարգ։
Ի՞նչ չստացաւ Հայաստանը.
1. Ադրբեջանի զօրքերը դուրս չբերուեցին ՀՀ ինքնիշխան տարածքից,
2. գերիները շարունակելու են մնալ պատանդ առուած Բաքուի բանտերում,
3. արցախահայերի վերադարձի հարցը չշօշափուեց, աւելին, Փաշինեանը հերթական անգամ լեգիտիմացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։
Այս ամէնի դիմաց Հայաստանը ստացաւ.
1. մինչ այս պահը գաղտնի պահուող, նախապայմաններով ու շանտաժներով լեցուն «Խաղաղութեան» պայմանագրի նախաստորագրում, Թրամփի խոստում. եթէ խնդիրներ ունենաք զանգէք, կլուծեմ,
2. Հայաստանը ներքաշուեց խորքային խնդիրների մէջ Իրանի և ՌԴ-ի հետ՝ իրենց բոլոր հետևանքներով։
Ի՞նչ ստացաւ Նիկոլ Փաշինեանը.
1. ժողովրդին կրկին խաբելու, «խաղաղութեան» և «իրական Հայաստան» թէզերով կերակրելով՝ իր վերարտադրութիւնը ապահովելու հնարաւորութիւն։
Այժմ անելիքների մասին
Փաստ է, որ Ադրբեջանը նոր զիջումներով չի բաւարարուել, ստորագրումից անմիջապէս յետոյ առաջ է քաշում ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը, իսկ Փաշինեանը յայտարարում է, որ ՀՀ տիրապետութեան տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պէտք է վերադարձուեն։
Ուստի,Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի աւարտուել, սա ընդամէնը սկիզբն է, ամէն ինչ դեռ առջևում է։
Յուսալքութիւնը թշնամական օրակարգ է, պայքարից հրաժարուելը կամ համակերպվելը` երաշխաւորուած կործանում։
Ուրեմն, ներընդդիմադիր դաշտում մեղաւորներ փնտրելու ,իրար վրայ ցեխ շպրտելու փոխարէն պէտք է գրագէտ և հետևողական աշխատել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրականութիւնը և թոյլ չտալ, որ ՔՊ-ական խունտան իր հերթական դաւաճանութիւնը ժողովրդին մատուցի իբրև ձեռքբերում:
Երեկ ստորագրուած փաստաթղթերը չունեն վերջնական իրաւական ուժ, Փաշինեանի վերարտադրութիւնը կանխելու և ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը թոյլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասուող աղէտից:
Ուստի, դա պէտք է լինի առաջիկայում ազգային ուժերի հիմնական օրակարգը։
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայսատանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
