Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինեանը հոխորտաց` Հայաստանի Հանրապետութիւնում Ղարաբաղեան շարժումը չի շարունակուելու, եւ կոչ արեց. եթէ համաձայն չեն, թող յեղափոխութիւն անեն։
Մինչդեռ բազմաթիւ տեղեկութիւններ կան այն մասին, որ Փաշինեանը ցանկացած յեղափոխութիւն հենց օրօրոցում խեղդելու կուռ ծրագրեր է մշակում եւ երբեք թոյլ չի տալու, որ փողոցով իշխանափոխութիւն լինի։
Ասենք, այս օրերին դաժան հետապնդումների են ենթարկուում արցախցիները, որոնք մի թեթեւ պայքարում են իրենց սոցիալական խնդիրների համար: Փաշինեանի գրպանային իրաւապահներն ամէն օր տասնեակ արցախցիների են կանչում ոստիկանական բաժիններ եւ դաստիարակչական զրոյցներ ունենում, նկարագրում, թէ ինչ տխուր օրեր են իրենց սպասուում, եթէ յանդգնեն փողոց դուրս գալ։
Օրերս էլ քաղաքացիական հագուստով անձինք մօտեցել էին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարեանի վարորդ ընկերներին, նստեցրել մեքենան եւ տարել անյայտ ուղղութեամբ։
Աւելի ուշ Իսկանդարեանին տեղեկացրել էին, որ վարորդները Պետեկամուտների կոմիտէում են, բայց նրանց թոյլ չեն տալիս կապի դուրս գալ, ոչ էլ հիմքեր են ներկայացնում, թէ ինչ պատճառներով են տեղափոխել։
Եւ նման հետապնդումների են ենթարկուում ընդդիմադիր հայեացքներ ունեցող բոլոր կուսակցութիւնների եւ խմբերի ներկայացուցիչները:
«Հրապարակ»