Իշխան Սաղաթելեանի հրապարակումը. Բռնապետն անցել է վայրագութիւնների նոր փուլի

Իշխան Սաղաթելեանի հրապարակումը. Բռնապետն անցել է վայրագութիւնների նոր փուլի

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագութիւնների նոր փուլի։ Արշաւ է Մայր Աթոռի դէմ, Սրբազան պայքարի աջակիցները ապօրինի հալածւում ու բանտարկւում են, Դաշնակցութիւնը դարձել է թիրախ՝ իբրեւ համահայկական եւ ազգային ուժ։ Ամէն օր նոր յարձակումներ, ձերբակալութիւններ ու կալանաւորումներ են։

Վերջին օրերին ուղիղ յարձակում է «Հայաստան» խմբակցութեան դէմ՝ ապօրինի քրէական հետապնդում է ֆրակցիայի ղեկավարի, քարտուղարի դէմ, կալանաւորւում է ֆրակցիայի մէկ այլ պատգամաւոր, ՔՊ-ն սպառնում է հետապնդել ֆրակցիայի մի քանի այլ պատգամաւորի։

Ակնյայտ է, որ այս ամէնը պատահական չէ։ Խնդիր չստեղծողին, ոչինչ չանողին չէն հետապնդում։

Ու այս ֆոնին ի՞նչ է կատարւում ներ ընդդիմադիր դաշտում։ Այս ծանրագոյն իրավիճակում ճիշտ թիրախներին խփելու, պաշտպանուելու, ընդհանուր ճակատում ամէն մէկը սեփական խրամատում իր գործն անելու փոխարէն անդադար թիրախաւորւում են իշխանութեան կողմից հետապնդուողները։

Ամէն անգամ Փաշինեանի հերթական յարձակմանը զուգահեռ դրսեւորւում է ընդդիմադիր դաշտում տարրական իմունիտետի բացակայութիւնը, կամ, որ աւելի վատ է, դիտաւորեալ պղտոր ջրում ձուկ որսալու գործելաոճը։

Մինչդեռ, այստեղ ամէն մէկը կարող էր լինել իր դիրքում, եւ ընդհանուր ճակատով պայքարը լինէր թիրախի դէմ, այլ ոչ թէ սրիկայաբար հարուածեր թիկունքից։

Տղէ՛րք, հերի՛ք է, ամօ’թ է։

Դադարեցրէ’ք այս ամէնը։

Հակառակ պարագայում բոլորի համար յստակ արձանագրւում է. դուք ընդամէնը նեղ իրավիճակում թիկունքից հարուածողներ էք։

Դա մէզ շատ չի վնասի, ձեզ էլ օգուտ չի բերի։ Սակայն շատ կօգնի վարչախմբին։

Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share