Տարօն Տէր Խաչատուրեանի հարցազրոյցը. Տեսանիւթ

Տարօն Տէր Խաչատուրեանի հարցազրոյցը. Տեսանիւթ

Իշխանութիւնը չպէտք է միջամտի եկեղեցու գործերին, բայց նաեւ տեսնում ենք, որ եկեղեցին խառնուել է քաղաքականութեանը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ՀՅԴ բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանը։

«Շատ զարմանալի երեւոյթներ են տեղի ունենում Հայաստանում։ Եկեղեցու շուրջ դէպքերը շատ արագ են զարգանում»,-ասել է Տէր Խաչատուրեանը։

Նա եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները կապել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Թուրքիա կատարած այցի հետ․ «Փաշինեանը՝ գնալով Թուրքիա, հրահանգներ ստացաւ։ Եւ ընտրութիւններից մէկ տարի առաջ փորձում է Հայաստանում բռնապետութիւն հաստատել։ Այս ամէնը ոչ թէ իրաւական, այլ քաղաքական հետապնդում է»։

Խօսելով եւրոպական, ամերիկեան մամուլում Փաշինեանի յայտարարութիւնների վերաբերեալ արուող հրապարակումների մասին, Տարօն Տէր Խաչատուրեանը նշել է․ «Իշխանութիւնները փողոցային ու ամօթալի յայտարարութիւններ են անում սոցցանցերում։ Որքա՞ն պէտք է մէզ ամաչեցնեն, որքա՞ն պէտք է վարկազրկեն»։

Նրա խօսքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց ծրագրերն իրականացնում են Փաշինեանի միջոցով եւ անում են ամէն ինչ, որպէսզի Փաշինեանը 2026 թուականին վերընտրուի եւ վերարտադրուի։ «Փաշինեանը շարունակելու է բռնաճնշումներն ամէն ձեւով, այդ թւում՝ կիրառելով ոստիկանական ուժեր»,-յաւելել է ՀՅԴ բիւրոյի անդամը։

Ամբողջական հարցազրոյցը տեսնել այստեղ՝

alphanews.am

Share