ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէն դատապարտում է ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշումները

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէն դատապարտում է ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշումները

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն խստիւ դատապարտում է ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները՝ ընդդիմութեան, ՀՅԴ անդամների եւ Արցախի քաղաքական գործիչների, այդ թւում՝ Արցախի խորհրդարանականների նկատմամբ։

Բռնի տեղահանութիւնից յետոյ՝ բազմաթիւ արցախցիներ, ովքեր պայքարում էին Արցախի ժողովրդի իրաւունքների ճանաչման, Արցախ վերադարձի համար, ենթարկւում էին հետապնդումների եւ ճնշումների։ Այսօր, ՀՀ ներկայ իշխանութիւնները` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, դառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի կամակատարները, ստանձնել են հայ ժողովրդի ներքին թշնամու դերը։ Իշխանութիւնների թիրախում են յատկապէս ազգային կառոյցները, այդ թւում Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, ազգային մտածողութիւն ունեցող մարդիկ եւ այն բոլոր հաեորդիները, ովքեր չէն հանդուրժում թրքահպատակ այս ռեժիմը։

Արցախի ժողովուրդը միշտ պայքարել է հայ ժողովրդի իրաւունքների համար եւ երբեք չի խուսափել անարդարութեան դէմ սեփական կեցուածքը ցուցաբերելուց։ Մեր ժողովուրդը միշտ աջակցել է Հայաստանի Հանրապետութեան այն ուժերին, ովքեր պաշտպանում են Արցախի դատը, ազգային նպատակների իրագործման կրողն են եւ այսուհետ եւս իր վճռական աջակցութիւնն է յայտնելու բոլոր նրանց, ովքեր պայքարելու են այս բռնակալ ռեժիմի դէմ։

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր զօրակցութիւնն է յայտնում բռնադատուած մեր հայրենակիցներին` կոչ անելով համախմբուել ազգային օրակարգերի շուրջ։ Բռնատիրութեան տապալումն անխուսափելի է։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէ
26 յունիս, 2025թ․

Share