Պատմութեան Գիտութիւնների Թեկնածու, թքագետ Վարուժան Գեղամեանն իր տելեգրամի ալիքում գրառում է կատարել Փաշիեան-Էրդողան հանդիպման մասին:
Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-փաշինեան հանդիպմանը հետևեց ոչ թէ համատեղ յայտարարութիւն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրութիւններ հրապարակեցին:
Դրանցում որևէ յստակութիւն չկայ, ուստի մենք միայն առաջիկայ շաբաթներին տեղի ունենալիք գործողութիւններից կհասկանանք, թէ իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:
Թուրքական կողմի յայտարարութիւնը կարդալով պէտք է յիշել 1920 թ. նմանատիպ իրավիճակում թուրք արտգործնախարարի հետևեալ նամակ-կարգադրութիւնը Հայաստանի հետ բանակցողներին.
«Բացարձակ անհրաժեշտութիւն է, որ Հայաստանը քաղաքականապէս ու նիւթապէս մէջտեղից վերացուի:…
Դրանից բխում է, որ քննարկման առարկայ չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնութեան արդիւնքում մեր հետ քաշուելը: Հայերին փոխանցուող զինադադարի հիմնադրոյթները պիտի ուղղուած լինեն ոչ թէ Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եւրոպայի նկատմամբ խաղաղասէր երեւալուն…
Վերը նշուած այդ նպատակը պիտի իրականացնել քօղարկուած ու փափուկ ձեւով` ինչպէս խաղաղութեան պայմանագրի տեքստում, այնպէս էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապէս խաղաղասէր երեւալու պայմանով»:*
Պայքարն ու դիմադրութիւնը պէտք է մնան օրակարգի գլխաւոր հարցերը:
*Աղբյուրը` Սաֆրաստեան Ռ., «Մուստաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետութեան դէմ», Երևան, 2019, էջ 87-89