«Նիկոլ Փաշինեանն այսօր, փաստացի, խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպէս եւ միւսները։ Նիկոլ Փաշինեանն այսօր, փաստօրէն, խոստովանել է, որ ոչինչ չի անում։ Այս մասին «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում ասել է Արցախի Հանրապետութեան ԱԺ նախկին նախագահ, 2023 թուականի սեպտեմբերին գերեւարուած Դաւիթ Իշխանեանի որդին։
Նշէնք, որ այսօր տեղի ունեցած ճեպազրոյցում Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, Դաւիթ Իշխանեանի ազատութեան հարցում չէն կարող արդիւնքի հասնել, նրա կուսակիցները Հայաստանում խօսում են Արցախը հետ բերելու մասին։
«Ադրբեջանում էլ մտածում են՝ ինչի՞ գերիներին ազատենք, որ մի հոգի աւել յարձակուի մեր վրա՞»,- յայտարարել է Փաշինեանը
Դաւիթ Իշխանիեանի որդին՝ Արմէն Իշխանեանը նշել է, որ ամէն անգամ գերիների մասին հարցնելիս ասւում է, որ գործում են «մի վնասիր» սկզբունքով, բայց այսօր այնպիսի բան է ասել, որ խոստովանութեան նման մի բան է։ «Խոստովանել է, որ իրենց պատանդի կարգավիճակում են պահում, գուցէ եւ Ալիեւի հետ միասին»,- ընդգծել է Արմէն Իշխանեանը։
Նա ասաց, որ իրենց իրաւապաշտպանների հետ կապի մէջ են, Դաւիթ Բաբայանի ձայնագրութիւնը եւս լսել են։
«Փաստինֆոյ»-ի դիտարկմանը, որ նման հաղորդագրութիւնները անհրաժեշտ են, քանի որ դեռեւս վճիռները չէն տրուել ապօրինի պահուող անձանց, որպէսզի հայկական կողմի իրաւապաշտպաններն աւելի արագ գործեն, Իշխանեանը համաձայնեց եւ նշեց. «քանի դեռ ունենք իշխանութիւն, որն իր «այսպէս ասած» խաղաղութեան համար բնական նախապայման չի ներկայացնում գերիների վերադարձը եւ իր անգործութիւնը կոծկում է ներքաղաքական իրավիճակով ու հնարած թեզերով, մենք ապաւինում ենք միջազգային իրաւունքին եւ շարունակում ենք պայքարը»։
