Ուրախոխթեամբ յայտնում ենք որ այսօրուանից Ալիք օրաթերթի կայքէջը հասանելի դարձաւ բոլորիս:
Ինչպէս տեղեկացրեցինք երեկ, Իրանի վրայ իսրայէլի յարձակումների արդիւնքում յարձակման թիրախ է դարձել նաև Թեհրանում տպագրուող Ալիք հայերէն օրաթերթի խմբագրութեան հարևանութեան մէջ գտնուող շէնքերից մէկը որի արդիւնքում նաև փշրուել էին Ալիքի խմբագրատան ապակիները: Նոյն պատճառով շէնքը զրկուած է եղել համացանցի կապից, իսկ թերթի խմբագրութիւնից տեղեկացրել էին, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լոյս չի տեսնելու։ Թերթի խմբագիր Արամ Շահնազարեանի փոխանցմամբ՝ «Այս պահին խմբագրակազմը զբաղուած է տարածքի կարգի բերելու աշխատանքներով, որպէսզի յետագայում կարողանանք վերականգնել նաեւ թերթի տպագրութիւնը»,- նշել է Շահնազարեանը։
Փաստօրէն այսօրուանից Ալիքի կայքէջը հասանելի դարձաւ բոլորին: