Սամուել Կարապետեանի դէմ գործողութիւնները նպատակ ունեն վախեցնել եւ լռեցնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ազդեցիկ պաշտպաններին։ Սա ուղերձ է միւս գործարարներին ու դերակատարներին՝ թուրքական նախապայմանների հետ հաշտուելու պարտադրանքի մասին։
Այսօր մեր հայրենակիցները հերթական անգամ ականատես եղան՝ ինչպէս եւ ինչու են այս տարիների ընթացքում ընդդիմադիրների դէմ իրականացուել վարկաբեկման ու թիրախաւորման արշաւները եւ բոլոր ապօրինի գործողութիւնները։
Սակայն ակնյայտ է նաեւ, որ Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բաւականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար։
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր