«Իրանահայերը եկեղեցու միջոցով գաղտնի տուեալներ են տալիս Իսրայելին». Բաքուի նոր հոգեխանգարումը

«Իրանահայերը եկեղեցու միջոցով գաղտնի տուեալներ են տալիս Իսրայելին». Բաքուի նոր հոգեխանգարումը

Իրանա-իսրայէլական կոնֆլիկտի ֆոնին Իսրայելի սերտ դաշնակից Բաքուն սեփական կեղտոտ հետքերը թաքցնելու եւ Թեհրանի դէմ պատերազմում հրէական պետութեանն աջակցելու փաստից միջազգային հանրութիւնը շեղելու շարժառիթով կրկին թիրախաւորել է հայութեանը:

«Իրանում բնակուող հայերը, մասնաւորապէս՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, տուեալներ են հաւաքում երկրի ՀՕՊ համակարգի, Ռազմաօդային ուժերի տեղակայման, ինչպէս նաեւ Իսրայելին ուղղուած հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի թիրախների եւ յետագծերի վերաբերեալ»: 

Նման զառանցանք է հրապարակել ադրբեջանական իշխանական քարոզչակայքերից Մինուալ-ը:

Ըստ սոյն պարբերականի վառ երեւակայութեան, «հայ-իրանական սահմանին գործող ԵՄ առաքելութեան հետ մէկտեղ, այս տեղեկատուութիւնը փոխանցւում է արտասահման, իսկ այնտեղից հասնում է Իսրայել»:

«Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրայ իրականացուած զանգուածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի յարձակումները սպասուող արդիւնքին չհասնելու պատճառներից մէկը՝ չնայած պաշտպանական եւ յարձակողական համակարգերի երկարամեայ նախապատրաստմանը եւ անընդհատ կատարելագործմանը, հէնց ներսից տեղեկատուութեան արտահոսքն էր: 

Այս համատեքստում Իրանում բնակուող հայերը, Հայ եկեղեցին, ինչպէս նաեւ Հայաստանում ԵՄ առաքելութիւնը յատուկ դեր են խաղում»,-նշուած է յօդուածում, որում Բաքուի երեւակայութիւնը զաւեշտ ու խղճահարութիւն է առաջացնում:

Յատկանշական է նաեւ, որ Փաշինեանի՝ Հայ եկեղեցու դէմ յայտարարուած կեղտոտ արշաւը համընկնում է նման հրապարակումների հետ, որոնց թիրախում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Եւ սա, բնականանար, պատահական չէ…

hraparak.am

Share