Իմպիչմենտն այլեւս  Նիկոլ Փաշինեանին հեռացնելու մասին չէ

Իմպիչմենտն այլեւս Նիկոլ Փաշինեանին հեռացնելու մասին չէ


Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։

Այո՛, դա այն կարեւոր գործիքներից մէկն է, որով հնարաւոր է հասնել իշխանափոխութեան, եւ այդ մասին առաջին անգամ յայտարարել եմ ես «Դիմադրութեան» շարժման երկրորդ փուլի ժամանակ։ Այս մասին 24News-ի «Յետագիծ Նարեկ Գալստեանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ , ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

«Հայաստան» խմբակցութեանը պակասում է 8 ձայն, որպէսզի այդ գործընթացը մեկնարկէնք ու այն ներառուի ԱԺ օրակարգում։ Եթէ կայ որեւէ ուժ, կամ թեկնածու, ով որ ունի մէզ պակասող ձայների թուաքանակը, մենք պատրաստ ենք հարցը մտցնել ԱԺ օրակարգ եւ դրանից յետոյ քննարկել, թէ ինչպէս ենք անում, որ ՔՊ-ից պակասող եւս 18 ստորագրութիւն միանայ եւ խնդիրը հասցնենք յաղթական աւարտին։

Հիմա մենք դե՞մ ենք այս գործընթացին․ սա այլեւս Նիկոլ Փաշինեանին հեռացնելու մասին չէ, այն ընդդիմադիր դաշտում դիրքաւորուելու եւ խորհրդարանական ամենամեծ խմբակցութեանը թիրախաւորելու ու այս պրոցեսն անլրջացնելու մասին է։», – իր խօսքում ընդգծել է Սաղաթելեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում՝

Share