Ռուբէն Վարդանեանը յանձնարարել է հաշուարկել Արցախի շրջափակման հետեւանքով տնտեսութեան կրած ընդհանուր վնասի չափը
Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանի ղեկավարութեամբ փետրուարի 1-ին տեղի ունեցած խորհրդակցութեան ընթացքում ներկայացուել են շրջափակման տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղուած միջոցառումները:
Ռուբէն Վարդանեանը յանձնարարել է հաշուարկել Արցախի շրջափակման հետեւանքով տնտեսութեան կրած ընդհանուր վնասի չափը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպէս տեղեկանում ենք պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրութիւնից, Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանի ղեկավարութեամբ փետրուարի 1-ին տեղի ունեցած խորհրդակցութեան ընթացքում ներկայացուել են շրջափակման տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղուած միջոցառումները:
«Մենք փորձում ենք առաւելագոյնս աջակցել, որպէսզի աշխատատեղէրը պահպանուէն: Ցաւօք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակուած ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարաւորինս աջակցել թէ՛ տնտեսվարողներին, թէ՛ սոցիալապէս աւելի դժուար վիճակում յայտնուած քաղաքացիներին»,- ասել է պետնախարարը:
Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսեանը տեղեկացրել է, որ նախատեսւում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղուածութիւն:
Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետեւանքով առաւելապէս տուժած ոլորտներին եւ նախատեսում են աջակցութեան տրամադրում տնտեսվարողներին եւ անհատ ձեռնարկատէրերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղէրը, տնտեսաւարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատէրերին ամսական աջակցութիւն տրամադրել:
Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչեւ փետրուարի 1-ն ընկած ժամանակահատուածում աշխատանքից ազատուած անձանց։ Եթէ ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպուած են եղել գնալ ազատումների եւ կրճատումների, ապա այդ աշխատողներին յունուար ամսուայ համար նուազագոյն աշխատավարձի չափով աջակցութիւն կտրամադրուի (եթէ աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Միւս ծրագիրը վերաբերում է նոյն ժամանակահատուածում գրանցուած աշխատանք չունեցող անձանց. իւրաքանչիւր երեխայի հաշուով նրանց տրամադրուելու է որոշակի գումարի չափով աջակցութիւն։
Արցախում շրջափակման տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղուած միջոցառումներ կ’իրականացուէն
Տնտեսական ծրագրերի իրականացման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտէն է, սոցիալական ծրագրերինը՝ Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարութիւնը։ Առաջիկայում կը հրապարակուեն ծրագրերի մանրամասները:
Պետնախարարն ընդգծել է միջոցառումների թափանցիկ եւ հասցէական իրականացման կարեւորութիւնը: Նա յանձնարարել է հաշուարկել նաեւ շրջափակման հետեւանքով տնտեսութեան կրած ընդհանուր վնասի չափը:
Խորհրդակցութեան ընթացքում քննարկուել են նաեւ կրթութեան, առողջապահութեան, սոցիալական ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր: