Ինչ կը լինի քարոզարշաւի վերջում

Ինչ կը լինի քարոզարշաւի վերջում

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Քարոզարշաւի առաջին օրը իրավիճակը ճիշտ հասկանալը եւ դրանից ճիշտ հետեւութիւններ անելը կանխորոշելու է յունիսի 7-ի պատկերը։

  1. Զարգացումները պայմանաւորւում են ոչ թէ ընդդիմութեան բարձր վարկանիշով, այլ՝ իշխանութեան ցածր վարկանիշով։ Սա էապէս փոխում է վիճակը, որովհետեւ ընդդիմութեան դէմ պայքարի գործիքակազմը չի լուծելու հիմնական խնդիրը, այլ բերելու է նոր սցենարների։
  2. Ընդդիմութեան ճամբարում տեղի է ունեցել ամենաիսկական համախմբումը, որովհետեւ այն ոչ թէ անձերի կամ պաշտօնների մասին է, այլ՝ սկզբունքների։ Հասարակութիւնը սա ֆիքսել է։
  3. Ժողւուրդը, հասարակութեան բոլոր շերտերը համատարած ուզում են փոփոխութիւններ։
  4. Իշխանութիւնը խոչընդոտում է ծրագրային բանաւէճը։ Հայաստանի պատմութեան մէջ սա առաջին անգամ է։ Բացատրութիւնը մէկն է. իշխանութիւնը մեծ հաշուով ասելիք չունի, ծրագրային ոչինչ առաջարկելու չունի սեփական ժողովրդին։ Եւ ամէն ինչ անելու է՝ դիմացինների ծրագրային գործելաոճին խոչընդոտելու համար։ Պետք է չներքաշուել այս ծուղակի մէջ։
  5. Սպասել «մոլդովական» սցենարին, զգուշանալ «ռումինականից»։ Չի բացառւում, որ իշխանութիւնը դատարանների միջոցով խոչընդոտի այս կամ այն ուժի մասնակցութեանը եւ (կամ) ընտրութիւնների արդիւնքում պարտուելուց յետոյ, փորձի չեղարկել դրանք։ Յիշէնք, որ նոր ԱԺ-ն իր լիազօրութիւններն անմիջապէս չի ստանձնում։ Ուրեմն պէտք է պատրաստ լինել նման զարգացումների։
  6. Հայաստանում նոր սօլիդ իշխանութեան ձեւաւորման մեծ շանսը պայմանաւորուած է նրանով, որ գործող իշխանութիւնը չունի որեւէ սոցիալական շերտի ընդգծուած բացայայտ աջակցութիւնը։ Սա նոնսենս է, նման բան չի լինում։ Իշխանութիւնը պարտւում է բոլոր սոցիալական շերտերում, պարտւում է Երեւանում, միւս քաղաքներում ու նաեւ գիւղերում։
  7. Փաշինեանը նոր արհեստական սոցիալական խաւեր է ստեղծել. նա պրեմիալիստների եւ ինֆոտեռորի տակ գտնուող շերտի ղեկավարն է։ Շատ կարեւոր է սա հասկանալը, որ հնարաւոր լինի աշխատանքի ճիշտ թիրախներ ընտրել։ Պետք է ճիշտ ձեւակերպումներով խօսել պետական համակարգի հետ եւ համբերատար աշխատել ինֆոտեռորի դէմ։
  8. Եւ ամենակարեւոր սկզբունքներից մէկը. ազնիւ լինել միմեանց հետ՝ ընդդիմութեան ներսում, եւ հասարակութեան հետ։

Share