Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունենալիք աւագանու ընտրութիւններին «Առաջ» աջակենտրոն եւ ՀՅԴ կուսակցութիւնները մասնակցելու են «Յաղթանակ» դաշինքով։
«Յաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կը գլխաւորի Սեւակ Խաչատրեանը:
Սեւակ Խաչատրանը Մայր Աթոռի բակում այսօր՝ հոկտեմբերի 10-ին ճեպազրոյցով հանդէս եկաւ։
«Չնայած որ պաշտօնական քարոզարշաւը մեկնարկելու է հոկեմբերի 22-ին, բայց բաւականին թէժացել է մթնոլորտը՝ հէնց ՔՊ-ականների կողմից։ Ամենօրեայ ճնշումներ են պետական ապարատի կողմից մեր թիմակիցների, նրանց բարեկամների վրայ, ովքեր պետական համակարգում աշխատանք ունեն կամ բիզնես ու ունեն»,- ասաց Սեւակ Խաչատրեանը՝ խոստանալով առաջիկայում մանրամասն ներկայացնել։
Ասաց, որ այդ ամէնը նախ իրենից են սկսել՝ բոլոր հարազատներին, բարեկամներին պետական համակարգում աշխատանքից ազատելով։ «Ընտանիք կայ, որ երկու հոգու են ազատել»,- ասաց նա։
Սեւակ Խաչատրեանը նշեց, որ Վաղարշապատ խոշորացուած համայնքի կազմում ներառուած բոլոր համայնքներում կան շատ աշխատանքներ անելու, իրենք խնդիրներն առանձնացրել են բոլոր համայնքներում, ներառել են նախընտրական ծրագրում։
«Յաղթանակ» դաշինքի կարգախօսը լինելու է «Եկել է ժամանակը»։
Մանրամասն՝ տեսանիւթում։
