Մենք երբեք այսքան անարժանապատիւ չենք ապրել, մենք երբեք առանց Արցախ չենք ապրել․․․

Մենք երբեք այսքան անարժանապատիւ չենք ապրել, մենք երբեք առանց Արցախ չենք ապրել․․․


ABC Ինտէրվյուի հիւրը երգչուհի Շուշան Պետրոսեանն է։ Խոսել ենք երգչուհու ծնողներից, մանկութիւնից, որը լի է եղել ընտանեկան աւանդոյթներով ու արուեստով՝ մասնաւորապէս երաժշտութեամբ ու գրականութեամբ: Այդ ամենն էլ ձեւաւորել են Շուշանին եւ՛ որպէս մարդ, եւ՛ որպէս երգիչ։ Երգչուհին մտահոգ է այն զարգացումներով, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ, բայց նաեւ վստահ է, որ մենք դեռ կը տեսնենք Արցախը հայկական, որ դեռ ունենք պայքարելու ներուժ եւ կամք։

-Շուշան ո՞րն է այն մշակութային հէնքը, որի վրայ Դուք ձեւաւորուել եք։

-Մայրս միացնում էր Բախ, Յենդել եւ մենք պէտք է քնէինք այդ երաժշտութեան տակ։ Ասում եմ պէտք է, բայց Բախի եւ Յենդելի տակ քնելը մեր պարագայում օրինաչափ էր, իսկ Գունոյի «Ֆաուստի» վերջին գործողութեան տակ ես նոյնիսկ պարում էի․․․ Ընդ որում՝ այդ ամէնին ներկայ էին մարդիկ, որոնք հայ մշակոյթի սիւներն էին։ Լեւոն Ներսիսեանի համար գիտե՞ք ինչքան եմ պարել, նաեւ Արայ Շիրազի, Ռոբերտ Էլիբեկեանի, Շահմուրադեան Վարոսի․․․ Հիմա բոլորը լուսահոգի են։ Ընկերներով յատուկ ծէսէր ունէին։ Գալիս էին մեր տուն, պապան շատ լաւ խաշլամայ էր պատրաստում, յետոյ խաշ էին դնում, բայց այդ ամենն ուղղակի իրենց հնարաւորութիւն էր տալիս իրար գլխի հաւաքուել։

Մեր տանը դասական երաժշտութիւն էր հնչում, նաեւ Ազնաւուր․․․ Ողջ իմ գիտակից կեանքում ես Ազնաւուր եմ լսել․ հայրս ունէր վինիլէ ձայնապնակների բացառիկ հաւաքածու, ասեմ աւելին՝ պապիկս եւ Ազնաւուրի հայրը եղել են նաեւ մարտական ընկերներ, Ֆրանսիայում Դիմադրութեան շարժման մասնակիցներ։ Պապիկս Ֆրանսիայի ազգային հերոս է՝ լեգէոներ։

-Ձեր հայրիկը երեւի ենթադրում էր, որ նկարիչ եք դառնալու։

-Շատ լաւն էր իրենց վէճը՝ երգչուհի մամայի, նկարիչ պապայի։ Երկուսն էլ գաղտնի երազում էին, որ ես իրենց ուղին ընտրեմ, բայց երբեք չէին ստիպում։ Իրենք ինձ միայն հնարաւորինս շատ ինֆորմացիայ էին տալիս եւ յորդորում կարդալ, կարդալ, կարդալ․․․ Օրինակ՝ Տիգրան քեռիս անընդհատ հետաքրքրւում էր․ «Ջանիկս ի՞նչ ես կարդում հիմա»։ Օրինակ՝ Ֆոլքներ առաջին անգամ, կարդացի քեռուս խորհրդով, երբ 16 տարեկան էի։ Ինքը միշտ ստուգում էր, թէ ես ու քոյրս ինչ էինք կարդում։

-Շուշան կարդացել եմ, որ ծագումով Էրզրումից ու Մարաշից եք։

-Հայրիկիս հայրը՝ Բարդուղը Պետրոսեան, Էրզրումից էր, իսկ մայրը՝ Արցախ, Սիւնիք՝ մի խօսքով Լեռնահայաստանից։ Մայրական կողմից տատիկս՝ Մարաշ, պապիկս՝ Տիգրանակերտ։ Ես ծնուել եմ Երեւանում՝ իմ մէջ կրելով բոլորի ակունքները եւ պահպանելով իրենց թողած աւանդոյթները։

-Այսօրուայ Հայաստանը Ձեզ համար գոյն ունի՞։

Հայաստանն ինձ համար միշտ գոյն ունի, ինձ համար գոյն չունի այսօրուայ հայը․․․ Պատէրազմից յետոյ Նիկոլ ընտրած հայը չի կարող ինձ համար գոյն ունենալ։ Լաւ, մինչեւ այդ ընտրեցիր, որովհետեւ բողոքական ես, ծոյլ ես, բայց ուզում ես մանանաներ թափուէն, քեզ էլ այդ մանանաները խոստացել են։ Չար ես, որովհետեւ այն ժողովրդի ներկայացուցիչն ես, որ անեկդոտ ունի, որն ինձ համար խայտառակութիւն է․ «Իբր գործերս լաւ էին, հարեւանս էլ մեքենայ առաւ»։ Ինձ համար սա տխուր անեկդոտ է։ Չար ես, ագահ ես․ փոխանակ մի քիչ կրթուես, կողքինի գրպանին ես նայում։ Չես մտածում, որ այդ գրպան, որ լցուել է, երեւի գրպանի տիրոջ ուղեղի շնորհիւ է։ Երեւի լաւ է աշխատում է, երեւի մասնագէտ է։

-Մի դասախօս ունէի, ասում էր լաւը քիչ է, բայց ծանրակշիռ է։ Ինչո՞ւ հիմա այդ ծանրակշիռ լաւը չի կարողանում իրավիճակ փոխել։

-Որովհետեւ այդ ծանրակշիռ հայը նաեւ մարդ է, որովհետեւ այդ ծանրակշիռ մարդը՝ վերջին շրջանի հայը, ով որպէս անձ ձեւաւորուել է յաղթանակների, անկախութեան մէջ, շատ դժուար է համակերպւում մեր պատմութեան այս անարժանապատիւ Էտապի հետ։ Մենք երբեք այսքան անարժանապատիւ չենք ապրել, մենք երբեք առանց Արցախ չենք ապրել։ Մեզանից դեռ պահանջում են այդ ամէնի հետ համակերպուել։ Նոյնիսկ ամենապատուախնդիր հայերը՝ լիքը այդպիսի ընկերներ ունեմ ֆեյսբուքում, կառչում են այդ միտումնաւոր ասպարէզ նետուած թեմաներից, չգիտակցելով, որ դա արւում է հիմնական խնդիրներից շեղելու համար։ Ախր թիրախը մէկն է, եւ իր թիմը, դրանց վրայ պէտք է կենտրոնանալ։

-Շուշան Ձեր կարծիքով պահի լրջութիւնը թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում գիտակցո՞ւմ են։

-Սփիւռքից հիմնականում լաւ խորհուրդներ են տալիս։ 2018 թւին էլ լաւ քարկոծում էին։ Մարդիկ, ովքեր դեռ 80 ականներին են գնացել Հայաստանից եւ նոյնիսկ հայերէն գրագէտ գրել չգիտէն՝ ուր մնաց հայեցի մտածէն, խորհուրդ էին տալիս, հայհոյում էին անիծում էին, ծաղրում էին։ Եւ դա արւում էր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից՝ հիմնականում այդ երկրներից։

Կոմֆորտի զոնայում ապրողները չէն գիտակցում, իհարկէ, պահի լրջութիւնը։ Մարդիկ կան, որոնց համար ոչինչ չի փոխուել, որովհետեւ հեշտ բանակափոխ են լինում։ Եւ ինձ համար գրոշ է արժէքն այն մարդկանց, ովքեր սրճարաններում նստած բողոքում են սրանցից, թէ վայ սա կեանք չէ, սա անտանելի է, վայ սրանք ովքեր են։ Այդ արտայայտութիւններն արւում են հիմնականում մտահոգ հայի դէմքով։ Յենց դուրս են գալիս, տեսնում ես, թէ ինչպէս են ժպտում այսինչին, այնինչին, ուրախանում, որ իրենց նկատել են։ Քծնողների, գործ տուողների ժողովուրդ ենք դարձել, այս ի՞նչ ենք դարձել։

-Ինչպե՞ս ստացուեց, որ մարդիկ կորցրին զգօնութիւնը, եւ սկսեցին կուրօրէն գնալ մի ճանապարհով, որը տանում է դէպի հայրենազրկում։

-Այդ տղան վիրտուոզ է․․․ Այդ անհայրենիքը, հաշուարկեց ճահիճում ապրողների մենթալիտետը, ուղեղի մասին է խօսքը, ես երբեք կաստաների չեմ բաժանում մարդկանց։ Նա կարողացաւ միտինգների ժամանակ համոզել, որ իրենք բոլորը վարչապետացուներ են, յիշու՞մ եք, նայիւներն էլ հաւատացին։ Կանայք, ովքեր վիրտուոզ արդիւնքների էին հասել խոհանոցում եւ միմիայն, պատերազմների ժամանակ խորհուրդներ էին տալիս․․․ Ես քառօրեայի ժամանակ այդ կանանց ստրատէգիական բոլոր ձեռքբերումները կարդացել եմ ֆեյսբուքում։ Առաջնագծից գալիս էի, ու իրենք ինձ կեանք էին սովորեցնում․․․

Շատ արժանապատիւ ծնողներ կան, բայց ծնողներ էլ կան, որ 44-օրեայից յետոյ կանգնել են դրանց կողքին։ Ո՞նց չեք գիտակցում, ո՞նց եք կանգնում դրանց կողքին, ձեր զաւակներին սպանողների կողքին, ախր ո՞նց։ Ձեր զաւակներին դաւաճանածներին, մէջքից խփածների կողքին ո՞նց եք կանգնում։ Այդ փողերն աւելի կարեւոր են, քան ձեր երեխեքի լոյս կեանքե՞րը։ Շատ եմ շփւում մեր արծիւների, այդ երեխեքի արժանապատիւ մամաների հետ, ովքեր բարի լոյսը սկսում են այդ երեխեքի․․․ Մենք անուններ չգիտենք․ մենք մինչեւ հիմա Ջերմուկի երեխեքի անունները չգիտենք, Իշխանասարի երեխեքի անունները չգիտենք, մենք 22 թուի երեխեքի անունները չգիտենք․․․

-Սովորաբար վերլուծաբանները համադրում են ինչ-ինչ գործողութիւններ եւ հասկանում, որ փոփոխութիւններ են լինելու, բայց կանայք նաեւ զգում են։ Դուք հիմա ի՞նչ եք զգում։

-Նախ ես չեմ պատկերացնում, որ Արցախը այդպէս պէտք է մնա՝ գերութեան մէջ։ Ես անընդհատ տեսնում եմ Արցախը, ես տեսնում եմ այն օրը, երբ մենք պէտք է գնանք այնտեղ։ Մենք այդ ամէնը տեսնելու ենք հէնց մեր կեանքի օրօք։ Ասում են՝ մի 60, 40, 80 տարի յետոյ, ոչ այդպիսի բան չկայ։ Ուզում ես յաղթել, պատրաստ եղիր պատերազմի։ Միշտ․․․ Ուզում ես այդ յաղթանակը երկար ձգուի՝ առաւել եւս միշտ պատրաստ եղիր պատերազմի։ Դաւաճաններից է պէտք ազատուել․․․ Այս պատերազմում՝ 44-օրեայ, հերոսական մարտական գործողութիւններ են եղել։ Բոլոր այն տեղէրում, կէտէրում, որ հրամանատարը հայրենասէր տղայ է եղել, կամ իր ձեռքն է վերցրել մարտական գործողութիւնների ստրատէգիական հերթականութիւնը, ոչ միայն պահել են դիրքը, այլ առաջ են գնացել։ Հայ զինուորը իմ սէրն է, Հաեօց բանակը իմ հպարտութիւնն է․ ինքը չի պարտուել, իրեն դաւաճանել են, մէջքից խփել են․․․

-Իսկ պայքարը շարունակելու ներուժ այսօր ունե՞նք։

-Իհարկէ ունենք։ Լիդերներին, մարտական այդ բոլոր հնարքները յաղթահարած, հերոսական լաւ գործողութիւններ արած տղերքին, փակել է սա հիմա։ Շատ շատերին ես անձամբ եմ ճանաչում՝ Արցախում աշխատելու տարիներից եմ ճանաչում։ Փակել է այդ տղերքին, որովհետեւ վախ կայ իր մէջ, որ նրանք կարող են իրենց շուրջը ժողովել հայրենասէր տղերքին, իսկ այդպիսիք շատ կան, փառք Աստծոյ։ Արդիւնքում կարող է յանկարծ դիմադրութիւն լինի իր նողկալի քաղաքականութեան դէմ։

Բիոմասսայի մէջ մի միտք է պտտւում, որն ինձ ուղղակի սպանում է։ Սեպտեմբերի 19-ից յետոյ սկսեցին արցախցիներին քարկոծել, թէ բա չէի՞ք կարողանում պահել, բա պահէիք ձեր հողը։ Անասուննէ՛ր, պահել են այդ հողը, հասկանում եք, որ պահել են։ Կռիւ են տուել՝ առանց Հաեօց բանակի օգնութեան, ՊԲ-ի տղերքով պահել են։ Հայը ո՞նց կարող է հային այդպէս վերաբերուել։ Պահել են է այդ հողը, ինչ մարտէր են է եղել, գիտե՞ք գոնէ․․․

Զրուցեց՝ Լենայ Գեւորգեանը

abcmedia.am

Share