Քաղաքական ուժերի հետ խորհրդակցութիւնների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատութիւն», «Հայրենիք» կուսակցութիւնների ղեկավարների, ինչպէս նաեւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրաւապաշտպանների եւ փաստաբանների հետ։
Քննարկել ենք մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցութիւն ձեւաւորելու վերաբերեալ հարցեր։
Ընդհանուր առմամբ, անկիւնաքարային հարցերի վերաբերեալ առկայ է փոխըմբռնում:
Առաջիկայում կը շարունակուեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:
Յ.Գ. Յիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետեւեալ օրակարգային հարցերի շուրջ.
- օրինական բոլոր միջոցներով հակազդեցութեան ձեւաւորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների եւ ազատութիւնների սահմանափակումների նկատմամբ,
- Հայ Առաքելական եկեղեցու եւ ազգային արժէքների պաշտպանութիւն,
- քաղբանտարկեալների իրաւունքների պաշտպանութիւն՝ որեւէ քաղբանտարկեալ բոլորիս քաղբանտարկեալն է սկզբունքով,
- ընտրական գործընթացի օրինականութեան ապահւում եւ վերահսկողութեան իրականացում,
- միմեանց նկատմամբ հակաքարոզչութեան բացառում,
- վարչախմբի հետ ցանկացած (այդ թւում հետընտրական փուլում) համագործակցութեան բացառում։
Իշխան Սաղաթելեան
«Երկրի հարցը» հաղորդման հիւրն է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
Քաղաքական կոնսուլտացիաները սկսել ենք.
