Պրահայում ՑԵՎՌՈ համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը հնչեցրել է 44-օրեայ պատերազմում զոհերի թիւը՝ նշելով 4800։
«44-օրեայ պատերազմի ժամանակ 4800 զոհ ունեցանք, ղարաբաղեան տարածքի կորուստ ունեցանք»,- յայտարարել է Վահագն Խաչատուրեանը։
Այս յայտարարութիւնից յետոյ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Աղասի Մարգարեանը, ի պատասխան «Արմէնպրես»-ի հարցման, պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, եւ զոհերի թիւը 3755 է։
Ամիսներ առաջ դեռեւս ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը հրապարակել էր 44-օրեայ պատերազմում հայկական կողմի զոհերի թիւը՝ նշելով 3833. «2020 թուականի 44-օրեայ պատերազմի հետեւանքով զոհուել է 3833 անձ (այդ թւում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ)։ Անյայտ է 191 անձի գտնուելու վայրը (այդ թւում՝ 172 զինծառայողի եւ 19 քաղաքացիական անձի)»։
