«Արցախը չենք կարող զատել Հայաստանից, եթէ ամէն ինչ այսպէս շարունակուի, ամէն ինչ աւելի վատ ընթացք կ’ունենայ». Ասլան Ասլանեան

«Արցախը չենք կարող զատել Հայաստանից, եթէ ամէն ինչ այսպէս շարունակուի, ամէն ինչ աւելի վատ ընթացք կ’ունենայ». Ասլան Ասլանեան



Յուլիսի 21-ին դաշնակցական սփիւռքահայ Ասլան Ասլանեանը ֆեյսբուքեան իր էջում տեղեկացրել էր, որ իր մուտքը Հայաստան ՀՀ իշխանութիւնների կողմից արգելուած է։

«Մենք՝ ընտանիքիս, զաւակներիս ու նրանց ընկերների հետ, որոշեցինք մեր արձակուրդն անցկացնել հայրենիքում, յատկապէս որ, ուզում եմ, որպէսզի զաւակներս եւ նրանց ընկերները միշտ կապ ունենան հայրենիքի հետ։ Հայաստան հասնելուն պէս, վաղ առաւօտեան անձնագրեր ստուգելու բաժանմունքում 9 ժամ սպասելուց յետոյ, ինձ ասացին, որ իմ մուտքը Հայաստան արգելուել է»,- ասել էր նա։

168.am-ը հետ զրուցել է իր մուտքը հայրենիք չթոյլատրելու պատճառների, յետագայ քայլերի եւ այլ հարցէրի շուրջ։

– Պարոն Ասլանեան, ինչո՞ւ է արգելուել Ձեր մուտքը Հայաստան, նման արգելքը ինչի՞ հետ եք կապում։

– Յենց այդ օրը իմ մուտքի արգելքի վերաբերեալ ինձ չկարողացան որեւէ պատճառ ասել։ Փորձեցի մի քանի անձանց հետ խօսել, որպէսզի հասկանայի, թէ ինչն է պատճառը, որ իմ մուտքն արգելուել է եւ փակ է դէպի հայրենիք, բայց որեւէ պատասխան չստացայ։ Սակայն ինձ մի քանի անգամ ասացին, որ քո մուտքը Հայաստան արգելուած է «վերեւից», թերեւս, սա կապուած է Նիկոլ Փաշինեանի՝ Հոլանդիայ կատարած այցի հետ։ Այլ գործողութիւն չի եղել, որպէսզի ես կարողանամ ասել, որ հէնց այդ պատճառով է իմ մուտքն արգելուել Հայաստան։

Եթէ նոյնիսկ ես մտնէի Հայաստան, ես ի՞նչ կարող էի անել Նիկոլ Փաշինեանին կամ իր թիմին, այն դէպքում, երբ այսօր ողջ քաղաքը պաշարուած է ոստիկաններով։

– Միայն Ձեր մո՞ւտքն է Հայաստան արգելուած, թե՞ նաեւ կնոջ ու երեխաների
։

– Միայն իմ մուտքն են արգելել, կինս, տղաս եւ աղջիկս այս պահին գտնւում են Հայաստանում։

– Ձեր տեսաուղերձում ասել էիք, որ Դուք եւ Ձեր ընկերները Նիկոլ Փաշինեանին հանգիստ չեք տալու, ի՞նչ եք պատրաստւում անել, այս ամէնը վիճարկելո՞ւ եք դատական կարգով։

– Իհարկէ, անպայման, արդէն գործընթաց է սկսուել հայաստանեան իմ ընկերների հետ։ Ես կապ եմ հաստատել արդէն ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի հետ՝ հասկանալու համար, թէ այս ամենն ինչպէս են մեկնաբանելու, անձնագրիս պատճէնն ուղարկել եմ, ինձ հարց ու փորձ արեցին, արգելքի վերաբերեալ իրենք էլ որեւէ պատճառ չկարողացան ասել։

ՄԻՊ գրասենեակից ինձ ասացին՝ կարող ես վերադառնալ քո քաղաք, այնտեղից մենք կապի մէջ կը լինենք։ Իհարկէ, իմ սկսած գործընթացը ես պէտք է շարունակեմ, այս ամէնը, ինչ տեղի է ունենում, հայ ազգի պատմութեան մէջ սեւ էջ է, որովհետեւ հային զրկել Հայաստան մտնել, իսկ թուրքին թոյլ տալ, արդէն պատմութեան սեւ էջ է։

– Հայաստանում կարծիքներ կան, որ ակտիւ սփիւռքահայերի մուտքն արգելում են, որպէսզի նրանք Հայաստան չգան եւ իրականում չտեսնեն՝ ի՞նչ է կատարւում, արդեօ՞ք մանրամասնութեամբ տեղեակ եք, թէ ինչ է այսօր կատարւում Հայաստանում ու Արցախում։

– Իհարկէ, մշտապէս հետեւում ենք հայրենիքում տեղի ունեցող իրադարձութիւններին, նաեւ ակտիւ կապի մէջ ենք հայաստանեան մեր ընկերների հետ։ Մանրամասն տեղեակ ենք, որ օրէցօր մեր երկրի վիճակը բարդանում է։ Դժբախտաբար, չեմ կարողացել երկար տարիներ գալ Հայաստան՝ տաբեր պատճառներով, վերջին անգամ հայրենիք եմ եկել 2014 թուականին։ Շատ ուրախ ու հանգիստ եկայ այդ ժամանակ եւ վերադարձայ, երեխաներս բաւականին փոքր էին, շատ չէին յիշում Հայաստանը, ուստի որոշել էինք գալ ու մեր արձակուրդն այդտեղ անցկացնել, սակայն արգելեցին։ 26 ժամ եմ անցկացրել օդանաւակայանում, ծախսել եմ բաւականին մեծ գումար,այդ բարձր գներից ուղղակի ապշած եմ։

– Գրեթէ 8 ամիս է՝ արցախահայութիւնը գտնւում է ադրբեջանական շրջափակման մէջ, իսկ սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանը կազմում։ Այս համատեքստում ի՞նչ ճակատագիր է սպասւում Արցախին, որից կախուած է նաեւ Հայաստանի ճակատագիրը։

– Արցախը կորցնելը ցաւալի կը լինի մէզ համար, այս դժուարին իրավիճակում արցախահայութեանը միայնակ թողնելը՝ անընդունելի է։ Անձամբ ինձ համար մեծ ցաւ է, մեր պայքարը մշտապէս եղել է հանուն Արցախի ու մեր հայրենիքի։ Դժուար ժամանակներ են, փորձում են մէզ այնպիսի արգելքներ ներկայացնել, որ արցախցիներին չկարողանանք օգնել։ Եթէ ամէն ինչ այսպէս շարունակուի, ամէն ինչ աւելի վատ ընթացք կ’ունենայ, դրական զարգացումների չպէտք է սպասել։ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, այն չենք կարող զատել Հայաստանից։ Մեր ազգի գաղափարը սա պէտք է լինի, որ Արցախը Հայաստանի մի մասն է։

– Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ մեկնարկած գործընթացին, որը, ինչպէս Թուրքիան է բաց տեքստով յայտարարում, եւ հայ փորձագէտներն են բարձրաձայնում՝ ընթանում է Թուրքիայի կողմից առաջ քաշուող նախապայմաններով։

– Ինչպե՞ս կարող ենք բարեկամանալ մի ազգի հետ, որի ձեռքին հայի արիւն կայ, ինչպե՞ս կարող ենք լեզու գտնել թուրքի հետ եւ ընդունել մեր հայրենիքում։ Դժբախտաբար, օդանաւակայանում չորս թուրք ընտանիք տեսայ, որոնց թուլատրեցին գալ Հայաստան, իսկ իմ մուտքն արգելեցին։ Չկայ այդպիսի լեզու, որով մենք խօսենք թուրքերի հետ, թող ճանաչեն Հաեօց ցեղասպանութիւնը, յետոյ յարաբերութիւններ հաստատէն։ Դաշնակցութեան նպատակը հէնց դա է, որպէսզի կարողանայ Հաեօց ցեղասպանութիւնն ամբողջ աշխարհում ճանաչել տա։ Թուրքի հետ յարաբերութիւններ ունենալ նախապայմաններով՝ մէզ համար «կարմիր գիծ» է։

Share