Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը սոցցանցերի իր հարթակներում անդրադարձել է երէկ Յովհաննավանքում ՀՀ իշխանութիւնների կազմակերպած ներկայացմանն ու Հայ Առաքելական Եկեղեցին գրաւելու փորձերին՝ նշելով, որ այս սրբապիղծ գրոհը տօնում են Թուրքիայում ու Ադրբեջանում:
«Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Յովհաննավանքը գրաւելու ու Եկեղեցին փաստացի գրաւելու, յետոյ այն վերացնելու պայքարին միացել են, օրինակ` մեր տղէրքի մասունքները ամիսներով պադւալներում պարկերի մէջ պահողը, մեզ բոլորիս օրեր ու շաբաթներ յաղթանակ քարոզած ստախօսը, Շուշին դժգոյն ու ադրբեջանական համարողը, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնողների դէմ չխօսողն ու փաատացի էդ ոչնչացումը արդարացնողը:
Էսքանը յիշելը բաւարար է հասկանալու համար, թէ ինչ են անում դէ-ֆակտօ իշխանական խմբաւորումը եւ ով է շահառուն այս ամէնի: Այսօր ազգային եկեղեցու դէմ այս սրբապիղծ գրոհը տօնում են Թուրքիայում ու Ադրբեջանում»,- գրել է նա:
