Թուրքիայի զինուորական բարձրագոյն խորհուրդը (YAŞ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարութեամբ գումարուած նիստում մի շարք զինուորականների նոր կոչումներ է շնորհել: Մասնաւորապէս 61 գնդապետի շնորհուել է գեներալի կամ ծովակալի զինուորական կոչում։
Թուրքական մամուլում առաւել տարածուել և խանդավառութեամբ է ընդունուել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դէմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրեայ պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումի բարձրացումը:
Թուրքիայի ցամաքային ուժերի և Ադրբեջանում տեղակայուած թուրքական զօրախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բահթիեար Էրսային տրուել է բանակի գեներալի կոչում։ Դա բարձրագոյն զինուորական կոչում է Թուրքիայի ցամաքային զօրքերում։
Ուշագրաւ է, որ թուրքական մամուլում շրջանառուող լուրերում վերջինս բնութագրուում է որպէս «ղարաբաղեան յաղթանակի ճարտարապետ», ով «էպոս է կերտել Ղարաբաղում»:
