Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակէտը կոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակէտը կոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լաւ) կուսակցութեան նախագահ, պատգամաւոր Մուսաւաթ Դերուիշօղլուն օրէնքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկւում է Հայաստանի հետ սահմանին տեղակայուած «Ալիջան» անցակէտն անուանափոխել Թալեաթ փաշայի անունով: Նախագիծը ստորագրել է 28 պատգամաւոր։

Ներկայացուած օրինագծում նշուել է․

«Այս անուանափոխութիւնը միայն ցուցանակի փոփոխութիւն չէ, այն թուրք ժողովրդի կամքի դրսեւորումն է՝ տէր կանգնելու սեփական պատմութեանը, հերոսներին եւ  յիշողութեանը, քանի որ ազգային հերոսներին մոռացող ժողովուրդները ժամանակի ընթացքում մոռացութեան են մատնւում։ Ալիջան սահմանային անցակէտի անուանափոխումը Թալեաթ փաշայի անունով միանուն ժամանակ նշանակում է, որ թշնամու դիմաց ամուր կանգնած ժողովուրդը սեփական սահմաններին դրոշմում է իր պատմական ինքնութիւնը»:

Ընդգծուել է, որ այդ քայլը մեծ նշանակութիւն ունի ինչպէս թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցութիւն ներարկելու, այնպէս էլ պետութեան պատմական շարունակականութիւնը եւ «պատուաբեր անցեալը» յիշեցնելու համար։

Յիշեցնենք, որ Մեհմեթ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանութիւնն իրագործած գլխաւոր անձանցից մէկն է: Տարիներ անց՝ 1921թ. մարտի 15-ին Բեռլինի  Հայդէնբերգ փողոցում, նրան գնդակահարել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերեանը։

«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»,- գերմանական դատարանում յայտարարել էր Թեհլերեանը:

ermenihaber.am 

Share