«Ազերտելեքոմ»-ի ենթակառուցուածքներով անցնող տրաֆիկը կարող է ենթարկուել վերլուծութեան

«Ազերտելեքոմ»-ի ենթակառուցուածքներով անցնող տրաֆիկը կարող է ենթարկուել վերլուծութեան

«Տելեքոմ Արմենիա» եւ «Ազերտելեքոմ» ընկերութիւնները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ համացանցի փոխանցում եւ մատակարարում՝ առեւտրային հիմունքներով։

Տեղեկատուական անվտանգութեան մասնագէտ Ռուբէն Մուրադեանը, անդրադառնալով «Տելեքոմ Արմենիա» ընկերութեան տարածած այս յայտարարութեանը, նշում է, որ այս համագործակցութեան շրջանակում Team Telecom-ի ենթակառուցուածքների միջոցով Ադրբեջանից դէպի Նախիջեւան տրաֆիկի տարանցում է իրականացուելու, սակայն ոչ միայն այդ ուղղութեամբ։ Տարանցիկ համացանցի փոխանցման եւ մատակարարման համաձայնագիրը նշանակում է, որ հայկական տրաֆիկը եւս անցնելու է «Ազերտելեքոմ»-ի ենթակառուցուածքների միջով։

Ի՞ՆՉ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ, ԸՍՏ ՓՈՐՁԱԳԷՏԻ

1. «Ազերտելեքոմ»-ի ենթակառուցուածքներով անցնող տրաֆիկը կարող է ենթարկուել վերլուծութեան։

2. Հաղորդակցութեան բովանդակութիւնը հասանելի չի լինի, քանի որ այսօր գրեթէ բոլոր հաղորդակցութիւնները կոդաւորուած են TLS-ի միջոցով։ MITM յարձակումների որոշակի փոքր վտանգ կայ, սակայն այն էական չէ։

3. «Ազերտելեքոմ»-ը կը կարողանայ DPI-ի միջոցով ուղղորդել հայկական տրաֆիկը, ինչը հնարաւորութիւն կը տայ պրոֆիլաւորելու եւ վերլուծելու հայ օգտատէրերի վարքագիծը։ Կրկնեմ՝ խօսքը ոչ թէ փոխանցուող տուեալներին մուտք գործելու, այլ կապի մետատուեալներին հասանելիութիւն ունենալու մասին է։

4. Ֆիքսուած IP հասցէներ օգտագործող անհատներն ու կազմակերպութիւնները գտնուում են ամենամեծ վտանգի տակ։ Նրանց IP հասցէները համեմատաբար հեշտ է կապել որոշակի օգտատէրերի հետ եւ զրկել անանունութիւնից։

5. «Ազերտելեքոմ»-ը աւելի լայն հնարաւորութիւններ կը ստանայ BGP route poisoning-ի միջոցով՝ իր ցանցերով վերահասցէաւորելով հետաքրքրութիւն ներկայացնող երթեւեկութիւնը։

6. Ներկայումս այս վտանգները վերաբերում են Team Telecom-ի օգտատէրերին։ Սակայն լիակատար անվտանգութեան հարցում չափազանց վստահ լինելը տեղին չէ։

7. Յատուկ հետաքրքրութիւն ներկայացնող անձինք՝ քաղաքական գործիչները, լրագրողները, հասարակական կազմակերպութիւնների աշխատակիցները եւ առանցքային ընկերութիւնների աշխատակիցները, պէտք է քննարկեն VPN-ի կանոնաւոր օգտագործումը իրենց բոլոր սարքերում։

Panorama.am

Share