Ասում են՝ վերցրու ընտանքդ, թող գնայ Հայաստանից

Ասում են՝ վերցրու ընտանքդ, թող գնայ Հայաստանից

Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր մենք ունենք Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ

«Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր մենք ունենք Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ, նշանակում է, որ արտագնայ աշխատանքի մեկնած քաղաքացին վճարել է այդ հարկը Ռուսատանում, հետեւաբար՝ ազատւում է հարկուելուց Հայաստանում, եւ՝ հակառակը»,-Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, տնտեսագէտ Թադեւոս Աւէտիսեանը՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը, որին արդէն մի քանի օր է բախուել են արտագնայ աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները։

 «Խնդրի նրբութիւնը հետեւեալն է․ 2013 թուականին ՀՀ-ն հարկային փոփոխութիւն իրականացրեց եւ եկամտային հարկը միացրեց սոցիալական ապահւութեան վճարին եւ միասնական հարկը կոչուեց եկամտային հարկ, ոչ թէ՝ եկամտահարկ․ այդ եկամտային հարկը պարունակում է երկու հարկատեսակ, մէկը՝ եկամտահարկն է, միւսը՝ պարտադիր սոցիալական ապահւութեան վճարը, Ռուսաստանում դա չի միացուել, եկամտահարկն առանձին է, պարտադիր սոցիալական վճարներն առանձին։ ՀՀ քաղաքացին, որը ՌԴ-ում աշխատում է 183 օրից աւելի, նոյն հարկային տարում, այնտեղ իրենք դիտարկում են միջազգային համաձայնագրերով որպէս ռեզիդէնտ եւ հարկում են իրենց քաղաքացիների նման, այսինքն՝ եկամտահարկից զատ տուեալ մարդիկ նաեւ սոցիալական վճաարներն են վճարում, ինչը նախատեսուած է ՌԴ օրէնսդրութեամբ։ Հիմա արտագնայ աշխատանքի մեկնած քաղաքացին 13 տոկոս եկամտից այնտեղ տուել է եկամտահարկ, գալիս է այստեղ միանգամից երկու հարկի դրոյքաչափը 21 տոկոս է, ասում են՝ տարբերութիւնը 8 տոկոս պէտք է վճարես։ Այդքան տգէտ ու անգրագէտ ե՞ք, չեք հասկանո՞ւմ, որ էդ մարդուն կրկնակի եք հարկում»,-ասաց Թադեւոս Աւէտիսեանը։

Նշէնք, որ պատգամաւորը, դեռ անցեալ տարի էր կանխատեսում արտագնայ աշխատողներին սպառնացող հարկման խնդիրը եւ բարձրաձայնում էր՝ տրանսֆերտների հարկման հնարաւոր վտանգի մասին։

Մարդը գնացել իր ռիսկով աշխատանք է գտել ասում են՝ բերեք ձեր եկամտի մի մասը տուէք մէզ․․․ Ինչո՞ւ եք մանիպուլացնում այն քաղաքացուն, որին, իբրեւ թէ սիրում եք․ խոնարհւում եք նրա առջեւ, բա սա սրիկայութիւն չի՞ պետութեան կողմից, հարկային տեռոր չի՞ , իհարկէ՝ դա է։

տնտեսագէտ՝ Թադեւոս Աւէտիսեան

«Երբ համատարած յայտարարագրման ինստիտուտը ներդնում էին, բոլորովին այլ նպատակներ էին առաջ քաշում՝ անմեղ, հանրութեան համար դրական եւ այլն, բայց այդ ժամանակ, նաեւ Ձեր հետ հարցազրոյցում, յստակ ասեցի՝ նախագծի հիմնական նպատակը թաքնուած է եւ անօրինական։ Բազմիցս խօսել ենք այդ մասին, բայց հարցի երկրորդ կողմը կայ, օրուայ իշխանութիւնը գործում է սեփական աթոռը պահելու բացառիկ շահով եւ դա արտայայտւում է հարկային փոփոխութիւններով, այսինքն՝ մի բան անում են, յետոյ, երբ տեսնում են հանրութիւնը դա մարսեց, արագ անցնում են յաջորդ քայլին, բայց երբ ընդվզում է հանրութիւնը միանգամից հետքայլ են անում։ Հիմա օբյեկտիւ հարց է առաջանում, եթէ հաշուարկել էիք, որ երկրի շահից է բխում, ոչ թէ ձեր աթոռը պահելու շահից ինչո՞ւ եք արագ հետքայլ անում եւ խճճում իրավիճակը։ Պարզապէս փորձում են սառեցնել շիկացող մթնոլորտը օբյեկտիւօրէն քաղաքացիների կողմից եւ յետոյ տեսնում են, որ անցաւ նորից յարձակում են կատարում սեփական ժողովրդի վրայ, այս դէպքում՝ հարկեր քերելու ճանապարհով»,-նշում է Թադեւոս Աւէտիսեանը։

«Թալանը մենակ կաշառքը չէ, կաշառքը վերցնում են անուղղակի ձեւերեով եւ դա անում են, փաստացի, պետական գնումներւով, սեփական օլիգարխներին արտօնութիւններ տալով ու հակամրցակցային միջավայր ապահովելով եւ այլն։ Երբ արտագնայ աշխատողից հարկ ես քերում, նախ հասկանանք՝ ի՞նչ բարոյական իրաւունքով, յետոյ՝ մնացած իրաւունքներով, նաեւ՝ ի՞նչ նպատակի են ծառայում այդ քերած հարկերը։ Քերած բառը յատուկ եմ օգտագործում, որովհետեւ սա արդար հարկահաւաքութիւն չէ։ Ասում են՝ հարկեր վճարեք եւ այլն։ Հարկեր վճարէնք, որ ի՞նչ անենք, հարկեր վճարէնք, որ մեր պետութիւնը մեր վճարած հարկերով յանձնեք թշնամո՞ւն։ Ասֆալտ եք փռում ձեր մերձաւորների կազմակերպութիւններով, գերշահոյթներ եք ստանում, քննադատում էիք նախորդ իշխանութիւններին անորակ ասֆալտի համար, մի հատ վեր կացեք պպտտուէք, թե՞ ձեր շքեղ մեքենաների մուգ ապակիներրից 6 ամսուայ մէջ քանդուած ասֆալտը, քարուքանդ եղած ճանապարհները չեք տեսնում։ Երկրորդ՝ արտագնայ աշխատանքի է մեկնող քաղաքացուն ինչո՞ւ չեք տեղաւորում էստեղ աշխատանքի։ Մի մարզպետ կայ Գեղարքունիքում, հազար անգամ ներողութիւն որ այդ բառն եմ օգտագործում, որովհետեւ շատ կարեւոր պաշտօնեայի ինստիտուտ է, հայրենասիրութիւնից է խօսում, ախր դուք ի՞նչ հայերանսիրութիւնից խօսել, նայել ե՞ս քո մարզում քո իշխանութիւն օրօք մեր հայրենիքը վտանգաւորութեան ինչ աստիճանի է հասել։

Ասում են՝  եթէ հարկը չեք տալիս, ասֆալտի վրայով մի ման եկեք։ Այդ մարդկանց ուղարկած գումարները, որ այստեղ ծախսւում է, որ իրենց երեխայի կրթութեան համար վճարւում է, բա դրանք դուք չեք հարկո՞ւմ։ Եթէ այդ մարդն արժանապատիւ աշխատում եւ չի գալիս ձեռքը մեկնում սոցիալական նպաստ ստանայ, արժանապատիւ աշխատում եւ իր տունն իր աշխատանքով ու քրտինքով պահում է, դա պետութեանն օգուտ չէ՞։ Սոցիալական ծասէրի կրճատումը պետութեանն օգուտ չէ՞ ․․․ Երբ ընտրութիւններ է, գնում, բառի բուն իմաստով, չոքում են քաղաքացու դիմաց, աղերսում են քուէ, յետոյ՝ խաբում, կեղեքում են քուէն, դառնում են իշխանութիւն, գնում չոքում են թշնամու դիմաց՝ այս անգամ կեղեքելով սեփական ժողովրդին։ Արդեօ՞ք պէտք է հանդուրժենք եւ որքա՞ն պէտք է հանդուրժի հայ մարդն էս արհաւիրքը։

Բացի այն որ սա անբարոյական մօտեցում է, նաեւ անօրինական է, հակատնտեսական ու հակասոցիալական, որը փորձում են փաթաթել մեր բազմահազար հայրենակիցների վզին»,-նշում է Թադեւոս Աւէտիսեանը։

Մեր զրուցակցից յետարքրուեցինք, թէ ի՞նչ է նշանակում Փաշինեանի յայտարարութիւնը, ըստ որի՝  հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը պէտք է փոխուի։  Նաեւ խնդրեցինք գնահատել ՊԵԿ նախագահի երեկուայ յայտարարութիւնը, թէ՝ արտագնայ աշխատանքի մեկնողների բողոքը մեղմելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտէն նախատեսում է գնալ հարկման փուլային տարբերակի։

«Ամբողջ պատառը չկարողացան միանգամից մարսել, հիմա կտոր-կտոր են անում, այսինքն՝ փուլային մասերի, որ հակազդեցութիւնը չհամախմբի մարդկանց, սրանք էս են, այսինքն՝ փուլերին են բաժանում, հէնց տեսնեն ատմաները կտրում են, արագ կանցնեն իրենց նպատակին, կը հարկեն մի բան, որի հետ կապ չունեն ընդհանրապէս․․․ Մարդը գնացել իր ռիսկով աշխատանք է գտել ասում են՝ բերեք ձեր եկամտի մի մասը տուէք մէզ․․․ Ինչո՞ւ եք մանիպուլացնում այն քաղաքացուն, որին, իբրեւ թէ սիրում եք․ խոնարհւում եք նրա առջեւ, բա սա սրիկայութիւն չի՞ պետութեան կողմից, հարկային տեռոր չի՞ , իհարկէ՝ դա է։

Փաստացի մեր երկրիրը ապախթանում է, որ ՀՀ քաղաքացիները զբաղուեն ժամանակաւոր արտագնայ աշխատանքով, սրանով ի՞նչ են անում, ասում են՝ վերցրու ընտանքդ, թող գնայ Հայաստանից։ Վստահ եմ, որ մեր հանրութիւնը սա շատ լաւ գիտակցում եւ տեսնում է, եւ սրանք դեռ ծաղիկներն են․․․ Այո՛, քաղաքացիներն ունեն օբյեկտիւ իրաւունք եւ իրաւական հիմնաւորուածութիւն, որ ոտքի կանգնենեւ պայքարէն իրենց իրաւունքերի համար, ի վերջոյ , մենք որպէս մասնագէտներ, պատգամաւորներ որքան էլ բարձացնենք խնդիրը, մինչեւ չլինի հանրային ճնշում, սրանք, ինչպէս սատանան է խաչից վախենում, նոյնութեամբ վախենում են հանրային ճնշումից եւ ընդվզումից, եւ, այո՛, եթէ հանրութիւնը վճռական ոտքի կանգնի, ոչ միայն այս հարցը, այլեւ շատ աւելի կարեւոր, գլոբալ հարցեր կը կարողանան լուծել, հակառակ պարագայում, հանրային կեանքի բոլոր ոլորտներում, քայլ առ քայլ, որոշ դէպքերում՝ թռիչքաձեւ, բերում են աւեր, կործանում»,-խօսքը եզրափակեց պատգամաւորը։

Մանրամասն՝ տեսանիւթում

Share