Նրանք գիտակցուած գնացին թշնամու մօտ

Նրանք գիտակցուած գնացին թշնամու մօտ

Նայիրա Կարապետեան

2014 թուականն էր, հոկտեմբերի 25-ը, Արցախում էինք:
Դրախտիկում Թթուի փառատօն էր, իսկական տօն, ուրախութիւն:
Երբ մօտեցանք տաղաւարներին, հանդիպեցինք Արցախի ղեկավարութեանը:
Բակոյ Սահակիչն իր մեղմ ժպիտով ողջունեց, իր երախտագիտութիւնը յայտնեց, որ սրտներս չենք կտրում Արցախից:
Բաբայան Դաւիթն էլ յուշեց, որ ծննդեանս օրն է, մօտեցաւ շնորհաւորեց, բոլորը շնորհաւորեցին: Մենք հպարտօրէն ասացինք, որ եկել ենք հարսանիքն Արցախում անելու, որ Պարգեւ Սրբազանի հետ օրուայ երկրորդ կէսին պէտք է գնանք Շուշի:
Դաւիթը շփոթուեց, մօտեցաւ, թէ՝ էդ մի նորութիւնը բաց եմ թողել, ինչ լաւ բան եք որոշել, կեցցէ՛ք, Արցախի հողի ուժը թող ձեր ընտանիքի հետ լինի: Բակոյ Սահակիչն էլ աւելացրեց, որ հողի ուժը մարդկանցով է:
Այսօր Դաւիթը Բաքւում է: Իր ոտքով գնաց յանձնուեց… Արցախի սուրբ հողի ուժով:
Բակոյ Սահակիչն էլ է Բաքւում: Լեւոն Մնացականեանը, Արկադի Ղուկասեանը, Դաւիթ Իշխանեանը, Դաւիթ Մանուկեանը, Ռուբէն Վարդանեանը…
Այս մարդիկ ինքնակամ գնացին, որ թուրքերը չկրկնէն ցեղասպանութիւնը… Որ 120 000 հայի կեանքի իրաւունք տան:
Նրանք գիտակցուած գնացին թշնամու մօտ:
Ազատութիւն այս հայրենանուէր եւ հայրենասէր մարդկանց

Share