Պէտք չէ փորձել կռիւ ու պատերազմ հրահրել, բայց պէտք չէ նաեւ ժողովրդին պատերազմով վախեցնել

Պէտք չէ փորձել կռիւ ու պատերազմ հրահրել, բայց պէտք չէ նաեւ ժողովրդին պատերազմով վախեցնել

«Ժողովուրդը տեսնում է, որ ելք չկայ՝ ո՛չ խաղաղութեան պայմանագիրն է ելք, ո՛չ էլ մի այլ լուծում։ Մենք ենք մեր ժողովրդին այս վիճակին մատնել։ Երբ մենք վախենում ենք պատերազմից, կռուից, դիմադրելու մասին խօսելուց, երբ խուսափում ենք ասել, որ, եթէ մեր հայրենիքը վտանգուած է, բոլորս պէտք է ոտքի կանգնենք, գնանք սահման, պաշտպանենք մեր հայրենիքը, երբ այս խօսոյթը պակասում է, նշանակում է՝ մենք վախեցնում ենք մեր ժողովրդին։ Սեւակն ասել է՝ ապրելու կէսը պատուով մեռնելն է։

Այս տեսակ կեանքն ո՞ւմ է պէտք, ո՞ւմ երեխային, եթէ երեխաների համար է, որ մենք չենք ուզում կռիւ ու պատերազմ լինի։ Պէտք չէ փորձել կռիւ ու պատերազմ հրահրել, բայց պէտք չէ նաեւ ժողովրդին պատերազմով վախեցնել։ Մէկ է՝ այն կը լինի, ոչ ոք չի կարող երաշխաւորել, որ պատերազմ չի լինելու»,- 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ և «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը…

Տեսանիւթը տեսնել այստեղ՝

Share