«Ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստանի տարածք չպէտք է վախեցնի հայ ժողովրդին»-Ալիև

«Ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստանի տարածք չպէտք է վախեցնի հայ ժողովրդին»-Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր յայտարարել է, որ «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստանի տարածք չպէտք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետութիւնը»։
Ինչպէս հաղորդում են ադրբեջանական լրատուամիջոցների՝ ելոյթ ունենալով Ադրբեջանի գիտութիւնների ակադեմիայի 80-ամեակին նուիրուած միջոցառմանը՝ Ալիեւը յայտարարել է.

«Ադրբեջանցիները երբեք վարակուած չէն եղել անջատողականութեան հիւանդութեամբ։ Մեր ժողովուրդը միշտ ներդրում է կատարել այն երկրների պետականութեան մէջ, որտեղ ապրում է, եւ ադրբեջանցիները խնդիրներ չէն ստեղծել եւ չէն ստեղծի որեւէ պետութեան կամ որեւէ այլ ժողովրդի համար։ Հետեւաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստանի տարածք չպէտք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետութիւնը»։

Իր ելոյթում Ադրբեջանի նախագահը նաեւ ասել է.

«Մի քանի օրից նշելու ենք մեր փառահեղ յաղթանակի հինգերորդ տարեդարձը։ Կարող եմ ասել, որ պատմութեան մէջ երբեք չի եղել որեւէ այլ երկիր, որը կը հասներ նման փայլուն, ամբողջական եւ բացարձակ յաղթանակի, ինչպիսին մերն էր»։

Share