Բերման ենթարկուած քաղաքացիների թիւը հասել է 189-ի

Բերման ենթարկուած քաղաքացիների թիւը հասել է 189-ի

Վաղ առաւօտեան Երեւանի տարբեր հատուածներում ընդդիմութեան ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդութեան խաղաղ ակցիաներ։

Ոստիկանութեան լրատուութեան վարչութիւնից լրատուամիջոցներին յայտնել են, որ այդ գործողութիւնների ընթացքում ՀՀ ոստիկանութիւնն այս պահի դրութեամբ բերման է ենթարկել 189 անձի։

Քաղաքացիները բերման են ենթարկուել ՀՀ վարչական իրաւախախտումների վերաբերեալ օրէնսգրքի 182-րդ յօդուածի հիմքով (ոստիկանութեան ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամաւորի օգնական Գերասիմ Վարդանեանին Ոստիկանութեան Մալաթիայ-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, ինչի իրաւունքը չունեն՝ յայտնում է Yerkir.am-ը։

Պատգամաւոր Աննայ Գրիգորյնաի յորդորից յետոյ ձեռնաշղթաները հանել են, բայց մինչ այդ ոստիկանութեան բաժնում Գերասիմ Վարդանեանին պահել են ձեռնաշղթաներով, ինչը հաղորդում է յանցագործութեան մասին։

Մայրաքաղաքում հազարաւոր ոստիկանների թւում կան նաեւ դիմակաւոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերուել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ  այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնուած են անյայտ կարգավիճակի մարդիկ:

Share