Շարունակւում են հայ գերիների կեղծ դատավարութիւնները

Շարունակւում են հայ գերիների կեղծ դատավարութիւնները

Բաքւում շարունակւում են հայ գերիների կեղծ դատավարութիւնները․ Ղուկասեանի փաստաբանը պահանջել է չեղարկել «դատավճիռը»

Բաքուի վերաքննիչ դատարանում Երեքշաբթի կայացել է ապօրինի կերպով պահուող հայ գերիների բողոքների վերաբերեալ հերթական այսպէս կոչուած «դատական նիստը»։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատուամիջոցները։

Հաղորդումների համաձայն՝ բռնագրաւուած Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի փաստաբանը դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանեալի նկատմամբ կայացուած այսպէս կոչուած «դատավճիռը» եւ արդարացնել նրան։ Իր ելոյթում փաստաբանը ներկայացրել է իր իրաւական հիմնաւորումները։

«Նիստի» ընթացքում ելոյթ է ունեցել նաեւ բռնագրաւուած Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը՝ կրկին յայտարարելով, որ իրեն մեղաւոր չի ճանաչում։

Share