Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը:
Ժողովը բացուեց Տերունական աղօթքով, որից յետոյ Գերագոյն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր գնահատանքը յայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերուող օգտակար ծառայութեան համար եւ արդիւնաւոր ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին։
Ժողովի օրակարգում ընդգրկուած են հայրենական կեանքի մարտահրաւէրներին, հակաեկեղեցական արշաւին, ապօրինաբար ազատազրկուած եկեղեցականների եւ հաեորդիների նկատմամբ ընթացող իրաւական գործընթացներին ու նրանց իրաւունքների պաշտպանութեանը, Ադրբեջանում ապօրինաբար պահուող գերիների, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան եւ ազգային ինքնութեան պահպանման, Եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպէս նաեւ Նուիրապետական Աթոռների ու թեմերի գործունէութեանն առնչուող հարցեր։

Share