ՀՀ Ազգային ժողովում լրագրողական աշխատանքի դաշտը սեղմւում է

ՀՀ Ազգային ժողովում լրագրողական աշխատանքի դաշտը սեղմւում է

ՀՀ Ազգային ժողովում լրագրողական աշխատանքի դաշտը օր առ օր սեղմւում ու փոքրացւում է: Սուր հարցերը վերագրւում են որպէս «խախտում», իսկ լրագրողները՝ անցանկալի անձերի։

«Երկիր» օրաթերթը յղում տալով «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ այն բանից յետոյ, երբ թերթի լրագրողներ Սոնա Գրիգորեանն ու Քնար Մանուկեանը ՊՊԾ աշխատակիցների կողմից բռնի ուժով դուրս հանւեցին Ազգային ժողովի շէնքից, իրավիճակն ստացել է խնդրայարոյց միւս լրագրողների համար եւս:

 Նոյն առիթով ԱԺ աշխատակազմի ղեկավար Դաւիթ Առաքելեանն շրջաբերական է ուղարկել պատգամաւորներին եւ յանձնաժողովներին՝ «յիշեցնելով», թէ ովքե՛ր են կարող մասնակցել նիստերին։

Թերթի աղբիւրների համաձայն՝ շրջաբերականն ուղղւած է բացառելու համար «Ժողովուրդ»-ի լրագրողների ներկայութիւնը ԱԺ-ում։ Այսպիսով, ֆիզիկական ճնշումից յետոյ գործի է դրւում նաեւ վարչական արգելքը՝ խօսքի ազատութեան դէմ։

Կարելի է նշել, որ ՀՀ Ազգային ժողովում խօսքի ազատութիւնն այլեւս ոչ թէ սահմանադրական արժէք է, այլ՝ վարչական արտօնութիւն։ Այն գործելու է այնքան ժամանակ, որքան լրագրողը չի համարձակւել հարց տալ իշխանաւորների առանձնատների, սեփականութեան կամ բարեկեցութեան մասին։

Share